Ըստ տրամաբանության և փաստացի, հնարավորինս հարգանքով ու առանց ատելության գրում և դիմում եմ Հայաստանյան այն քայլող և շնչող երևույթներին, որոնք իրենց հայելու առջև վարչապետ են պատկերացնում և ամեն օր կոչեր են անում, որ Նիկոլ Փաշինյանին քիչ է մնացել ու նա պետք է հեռանա և այն, որ իրենք պայքար են սկսում Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության դեմ։
Հարգելի երևույթներ, ես ձեզ անվանական չեմ գրում, քանզի դուք թեկուզ և բացասական, բայց դրանով ավելի նշանակալիություն կստանաք, այժմ ցանկանում եմ, որ դուք մեկ անգամ ևս հիշեք և չմոռանաք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տերը Ժողովուրդն է, իսկ Ժողովրդի դեմ ըմբոստացողը կարող է լինել թշնամի թուրքիան և ադրբեջանը: Հարգելի երևույթներ մի մոռացեք, որ 2018 թ-ի Ապրիլից հետո մոտ մեկ տարուց ավելին ձեզանից շատերը մկան ծակը 10-թումանով էին փնտրում, որ ոտատակ չնկնէին, իսկ այն, որ դուք այսօր վայելում եք ազատության բերկրանքը և ձեր մեդիաներով վայրահաչում ու տարածում եք, այն որ կարողանում եք Հայաստանը թալանած միլիարդներով Ձեր շուրջը հավաքել մի քանի հարյուր կամ ոչ ավելի քան 5-հազար վարձկալների, ապա դա չի նշանակում, որ դուք կարող եք իշխանության դեմ պայքարել, խնդրում եմ, որ հետույքներով չմտածեք և փորձեք հաշվի առնել ՀՀ Սահմանադրությունը, որի միջոցով 2018 թ-ի Նոյեմբեր ամսին բացարձակ լեգիտիմ ճանապարհով Հայաստանի չափահաս քաղաքացիների գերակշիռ զանգվածի 850-հազար քաղաքացու արդար քվե է ստացել հենց Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը, իսկ այն, որ Քաղաքացիների որոշ զանգված պարզապես հիասթափվել է, Նիկոլ Փաշինյանի վարած Քաղաքականությունից, դա միայն նրա համար է, որ դուք այսօր ազատության մեջ եք և այն, որ ձեր դրածոնները մինչ օրս պետական մի շարք կառույցներում վխտում են, իսկ բազմահազար Հեղափոխականներ դիպլոմները տանը դրած մինչ օրս մասնավորի մոտ շարքային բանվոր են աշխատում, հարգելի երևույթներ, հաշվի առեք այն, որ նույնիսկ սեփական զավակները կարող են ծնողներից հիասթափվել, ծնողները զավակներից, ամուսինը կնոջից, կինը ամուսնուց, դա մարդկությանը ի վերուստ է տրված, մարդ երբ սպասում է ավելին, բայց ստանում է ավելի քիչ, նա ենթագիտակցորեն հիասթափվում է, որ այն ինչին ինքը սպասում էր և երբեմն շտապում էր, ապա չստանալով այդ ամենը հիասթափվում և երբեմն ընդհուպ խելագարվում է, բայց ՀՀ Սահմանադրությամբ, Վարչապետը ընտրվում է 5 տարով, մեր պարագայում, ուզեք թե՛ չուզեք պարոն Փաշինյանը մինչև 2023 թ-ը Վարչապետ է լինելու և ցանկացած իր ձայնի քվեն հարգող քաղաքացի, պետք է համբերատար պայքարի իր քվեի համար, եթե չի կարողանում օգնել, գոնե չխանգարի և իրեն չվաճառի, ֆիլմը կիսատ թողնելով, չէս կարող հասկանալ թե՛ ով էր չարը իսկ ով էր բարին, մեր ֆիլմը նոր է սկսվել և ֆիլմի ավարտին դեռ 3-տարի կա, ես վստահ եմ, որ ֆիլմի վերջում, շատերի ավարտը դառն ու ցավոտ է լինելու, այժմ խնդրում և հորդորում եմ, այն բոլոր 850 հազար քաղաքացուն, որ համբերատար աջակցեն և սպասեն ֆիլմի ավարտին, խոստանում եմ Ձեզ, եթե՛ ֆիլմը իր տրամաբանական ավարտը չունենա, ապա ես ինքս Ձեզ հետ միասին, կփորձեմ գտնել այն հերոսին, ով 2023 թ-ից հետո կիրականացնի մեր կամքն ու նպատակները, կշարունակի մեր Հեղափոխական գաղափարախոսությունը և դուրս կշպրտի ողջ նախկին մնացորդներին, 30 տարվա ողջ թալանը, 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, որ եկել և իր նպատակին չծառայելով մի քանի անողնաշար թուրքի գրպան է գնացել, բոլորը պետք է ետ վերադարձվի, 6-միլիարդ դոլարով ՀՀ ի 11 Մարզերը դրախտ կլինեին, այսօր էլ կոռոնան ում շունը կլիներ, այժմ Վարչապետը Նիկոլ Փաշինյանն է և նա պետք է և պարտավոր է, մինչև 2023 թ-ը ղեկավարի երկիրը և անհնարինը դարձնի հնարավոր, քանզի նա Երկրի Համար մեկ Դեմքն է և ամեն բան իր Ձեռքում է:
Սիրելի հայրենակիցներ, կորոնավիռուսը չարիք էր, որը Նիկոլ Փաշինյանը Գյումրից քայլելով չի բերել, սա համաշխարհային չարիք էր, ես պարետին քննադատում և դատապարտում եմ, որ ազատ տարածության մեջ փորձելու է պարտադրել դիմակ կրելը, ես բժիշկ չեմ, բայց վստահ ասում եմ, որ բացօթյա տարացքներում դիմակ կրելը ավելի վտանգավոր է, քան չկրելը։
Ժողովուրդ ջան համախմբված հաղթահարենք այս համաճարակը և դրական լիցքերով լիցքավորվենք, բացասական նյութերից և ոչ քաղաքական երևույթների կոչերից զերծ մնացեք, նրանցից շատերը չեն հասկանում, որ Գահին հասնելու և թագը կրելու համար, ոչ թե հետույք է հարկավոր, այլ գլուխ է հարկավոր և ոչ թե ռուսական կամ վարձու աջակիցներ է հարկավոր, այլ անկեղծ ու անշահախնդիր ժողովրդի սերն ու աջակցությունն է հարկավոր: Դուխներդ տեղը պահեք սիրելի Հայրենակիցներ, վստահ եմ, որ Ֆիլմում բոլոր հրեշները իրենց արժանի պատիժը կստանան, իսկ աշխարհում իդեալական ոչինչ չի լինում, ցանկացած բան մարդը տեսնում է այնպես ինչպես ինքն է ցանկանում, եղեք լավատես և ՀԴՄ-ները չմոռանաք։Հայկ Թորոյան
Комментариев нет:
Отправить комментарий