hetaxuyzlratvakan

четверг, 7 мая 2020 г.

Հայկազ Մակարյան բաց նամակը Վարչապետին։Միայն տեսեք թե ինչ է գրել,կապշեք բոլորդ պարզապես

Արդարության սքոլաստիկ գինը...
Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գոյություն ունի արդարության երկու հիմունք՝ ոչ ոքի չվնասել ու օգուտ բերել հասարակությանը:   Մարկոս Տուլիոս Ցիցերոն:

Հարգելի հայրենակիցներ,  սիրելի սփյուռք, այսօր  Հայաստանի Հանրապետությունը ավելի քան երբեք ունի այն վես ու արժանապատիվ, աշխատանքային, որակական բարձր ունակություններով  օժտված,  գիտելիքներով հարուստ մասնագետների կարիքը, որոնք  ունակ են բեկումնային փոփոխություն մտցել կառավարության  այս կամ այն  ոլորտներում՝  իրենց   անկապտելի գործելաոճով և աշխատասիրությամբ: Այդպիսիններից է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազմամյա նախկին աշխատող, երեխաների հիմնահարցերի ղեկավար՝ տիկին Լենա Հայրապետյանը, որը իր ալտրուիստական  գործելաոճով, նվիրական,  բազմաչարչար  աշխատանքային անցյալով պետք է այսօր էլ լիներ կառավարությունում ու շարունակեր իր ազգօգուտ աշխատանքը:   Ինքս դեռ  դեռահասության տարիներից ի վեր՝ անձամբ  եմ ճանաչել Լենա Հայրապետյանի սրտացավ ու ազնվաբարո տեսակը: Զորուգիշեր նա եղել է իր բարձր դիրքում,  պայքարել երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանության համար: Երբ ոմանք բարձրագոչ հայտարարում են, թե  չկան այն  արժանահավատ կադրերը, ապա իրականում պատկերացում չունեն, թե որքան  թյուր կարծիք ունեն: Բարեկամներ այդպիսինները կան և այդպիսիններին այսօր պետք է սատարել, զորավիգ լինել, որովհետև  նրանց  տեսակն է, որն վայելում է հասարակության գրավականը, որոնք  անդադրում  մաքառել են, որպեսզի պաշտպանված լինեն մեր իրավունքները:  Լենա Հայրապետյանը այն եզակիներից է, որով լոկ պետք է հպարտանալ և ասել, որ  անտարբերությունը այն քաոսային չարիքն է, որի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը այս կինն է եղել, այժմ նրան զրկելով աշխատանքից, սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զրկել է բյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին  այդ մարդկանց իրավունքների համար  մարտնչող մեծագույն մասնագետից, որը դեռ երկար ու ձիգ տարիներ կարող էր իր աշխատանքային հմտությունները մատուցեր  բոլորիս:  Ցավում եմ ու  անասելի  զայրույթով լցվում այն չակերտյալ  ղեկավարների նկատմամբ, որոնք չեն գիտակցում արդարության  զորեղ գինը:  Կոչով  դիմում եմ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին.ձեր բարձր հովանու ներքո տիկին  Լենա Հայրապետյանին կանչեք Կառավարություն և նշանակեք  մի այնպիսի պատասխանատաու պաշտոնի, որով նա ի զորու է լուծել մի շարք սոցիալական խնդիրներ՝ իր  տարիների էմպիրիստական հմտությունների շնորհիվ: Կրկնում եմ վիթխարի ներդրում ունենալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքերի մեջ,  լինելով բացառիկ հայրենասիրության  և  հոգևոր արժեքների կրող հայ կին, ունենալով փառահեղ  բազմափորձ անցյալ՝  Լենա Հայրապետյանը կարող է շատ  հավասարակշիռ գործելաոճով   լուծել մի շարք խնդիրներ:  Մենք ունենք լավ կադրեր, մենք ունենք լավ մասնագետներ և իհարկե մենք ունենք ամենակարևորը՝  հայրենասեր անհատներ, որոնց համար պաշտոնից զատ, ամենաառաջնահերթը դա մարդ լինելն է ու այդ մարդասիրության անգին գոհարները այլոց ի խորոց սրտի ընծայելն է: Իմ Խոնարհումը Ձեզ՝ մեծարգո Լենա Հայրապետյան:  Մեծ սրտի ազնվությունը, որը վեր է ածվել ճշմարտության և արդարության թանձրուկի՝ կայծակի պես լուսարձակում է:  Ապրեք խաղաղությամբ, հարագանոք՝  գրող իրավաբան Հայկազ Մակարյան:  
 
                                                                 7.05.2020թ.Հայկազ Մակարյան

Комментариев нет:

Отправить комментарий