«Հայկական արժեքների պաշտպանության կամք» Հ/Կ-ի նախագահ Վահագն Չախալյանը ձերբակալվել է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չախալյանը.

«Սիրելի հայրենակիցներ, ինձ կրկին ձերբակալեցին և տանում են ոստիկանության Էրեբունի բաժին, ասեմ որ այս ամենն արդեն ծիծաղելի չէ... ՀՀ իշխանություններն այս կերպ փորձում են վերջնականապես հեղինակազրկել իրավապահ մարմիններին»,- գրել է նա:

Երեկ՝ մայիսի 13-ին, նախաձեռնության մի քանի անդամներ Վահագն Չախալյանը, Արթուր Արամյանը, Արամ Խանզադյանը և Աշոտ Աբրահամյանը բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժանմունք։ 

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն: Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:

Նշենք, որ վերջինս այն պատգամավորների թվում է, ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային: