hetaxuyzlratvakan

суббота, 30 мая 2020 г.

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները Չինաստան կարող են մեկնել առանց արտոնագրերի ձևակերպման, սովորական անձնագրով

30/05/2020schedule13:45

Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը:Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն և հորդորում ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Արտաքին գործերի նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին:

Комментариев нет:

Отправить комментарий