Շնորհակալությունս եմ հայտնում բարձր պարգևի համար իմ մարտական ընկեր , իմ հրամանատար , իմ ավագ եղբայր . ազատամարտիկ , ՄՈՀՋ վետերանների միության նախագահ , Ոստիկանության Միջազգային Ասոցիացիայի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավար , պահեստազորի գնդապետ՝ Գրիշա Սարգսյանին /Ժարիտ Գրիշ/ , ում հրամանատարության ներքո դեռևս 1993-1994 թվականներին անցել եմ մարտական ճանապարհ Արցախյան Ազատամարտում …
Մեծագույն ավանդ ունեցան Արցախյան Ազատամարտում , ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի , ՆԳՆ համահավաք ջոկատի ազատամարտիկները , որոնցից մեկն էլ իմ ավագ ընկեր՝ Գրիշա Սարգսյանն է , ով անցավ մի փառապանձ մարտական ուղի և հանդիսացավ մեր հաղթանակը կերտած ազատամարտիկներից մեկը … Գրիշա Սարգսյանը մեծ դերակատարություն ունեցավ նաև հետպատերազմյան շրջանում , հատկապես բանակաշինության գործում … Մեծ էր նաև նրա դերակատարությունը՝ ուղղված ոստիկանության համակարգի կազմավորմանը և հզորացմանը … Շնորհակալ եմ իմ մարտական ընկեր , շնորհակալ եմ , որ չես մոռանում բոլոր նրանց , ով իր դերն է ունեցել մեր հայրենիքի անկախության կերտման և պաշտպանության գործում .. Շնորհակալ եմ, որ միշտ սատար ես կանգնում ազատամարտիկներին …
Комментариев нет:
Отправить комментарий