hetaxuyzlratvakan

среда, 6 мая 2020 г.

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին,  որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ 

Նշված ծրագրից օգտված  ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է,  և  այդ թվի մեջ ներառված են նաև  ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: 

Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կան բազում հետ փոխանցումներ:Շուշան Ստեփանյան

Комментариев нет:

Отправить комментарий