hetaxuyzlratvakan

суббота, 2 мая 2020 г.

Շտապ ու հրատապ։Նամակ Վարչապետին...Աննա Մելկում

Աննա Մելկում
ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ОМОН -ՄՀՆՋ - ՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՋՈԿԱՏ
1990 թ. հատուկ կառավարության որոշումով, ներքին գործերի համակարգում ստեղծվել է հատուկ կամավորականներից կազմված ջոկատ, որը ենթակա էր կառավարությանը։ Կազմավորվել է երեք ջոկատ , որից մեկի հրամանատարն էր Գրիշա Սարգսյանը ( Ժարիտ Գրիշը )։ Ժամանակին ՕՄՈՆը  իր գործունեությամբ կարողացել է մեծ աշխատանքներ տանել պատերազմական երկրում տիրող  սառմկացուցիչ իրավիճակում. զինաթափել, վնասազերծել է հանցավոր խմբավորումներին, բնաջնջել անարխիան, օգնել է կարգ ու կանոն հաստատել երկրի ներսում, մեծ ջանքերի շնորհիվ օգնել է կազմավորել հայոց բանակը։ Պատերազմի ժամանակ մեծ դժվարությամբ կռվել և դիմակայել է ՕՂԱԿ ( КОЛЬЦО ) օպերացիային, որտեղ կռվում էին ադրբեջանական ՕՄՈՆ-ի և ռուսական ներքին զորքեր դեմ։ Այդ մեծ կռիվ պայքարի ժամանակ գերի են ընկել 150 և զոհվել 250 ոստիկան։
Հետագայում իր աշխատանքը և ներդրումը ունեցավ ՀՀ Անկախության համար։
Ի°նչն է մեզ խանգարում շարունակել այն աշխատանքը, որը ստեղծվել է երկար բազմաչարչար աշխատանքների շնորհիվ։ Չնայած նրան, որ սահմաններում կռիվ էր ՀՀ քաղաքացին այս կառույցի շնորհիվ ապրել է անվախ, հանգիստ և խաղաղ պայմաններում։ 
Այս պահին մեր երկրում տիրում է անարխիա, որտեղ ավելի մեծ ուժեր են հավաքում նախկին կառավարության ղեկավարները և նրանց ենթակաները, որոնք երկար ժամանակ երկիրը պահել են ահի, սարսափի և դավադրությունների կոռուպցիայի մեջ, ժողովրդին դարձնելով իրենց ծառաները և իրենց չարաբաստիկ պահվածքով ունեցել ենք միտինգներ, զոհեր և վիրավորներ։ Այս պահին երկիրը գտնվում է խղճուկ վիճակում, որտեղ ոստիկանը' ոստիկան չէ' այլ ուղղակի համազգեստ, հրամանատարը' ենթակա, իսկ ԱԱԾ- ն փոքրիկ կառույց։ Նրանց թուլության պատճառով ժողովրդի ձեռքում դարձել են անփույթ և ո'չ կարևորագույն կառույց և ո'չ ուժային, այլ անհասկանալի մի հիմնարկություն, որը անգամ չի ենթարկվում այժմյան մեր երկրի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներին։ 
Հարգարժան պարոն Վարչապետ և բարձրաստիճան ղեկավարներ ժամանակն է ուշադրություն դարձնենք երկրում ստեղծվող և թուլացող իրավիճակին, որտեղ իշխում են նախկին օլիգարխները և հանցագործները։ Ականջ դրեք նախկին կառավարությանը դեմ գնացող, նրանց կողմից մերժված և փորձառու մասնագետին, որը ժամանակին տարբեր երկրներում հասցրել է ծանոթացնել Հայաստանը որպես պետություն և  ծածանել է մեր եռագույն դրոշը։ Գ.Սարգսյանը մեծ պատրաստակամություն է հայտնում նորից մեծ ուժով ծառայելու ՀՀ ոստիկանությանը և երկրի ղեկավարներին։ Օգնել ՀՀ-ում կարգ ու կանոն հաստատել։ Իր ողջ ունակությունները և հմտությունները օգտագործել երկրի ներսում գտնվող ներքին ուժերի ճիշտ ձևավորմանը։
ՀՀ քաղաքացին կարիք ունի օգնության, այլապես անխուսափելի է նախկին կառավարության կողմից հավաքների միջոցով հրահրումներ առաջացնելը և երկիրը դարձնել քաոսային վիճակում, որտեղից բխում է նոր հեղափոխությունը։ Դժվար չէ պատկերացնել, որ կարող է տուժել երկրի տնտեսությունը և կունենանք շատ տուժած մարդիկ, Աստված ոչ անի զոհեր։ Պարոն Գ. Սարգսյանի օգնությամբ կարող եք նորից երկիրը արթնացնել, կարգի հրավիրել ոմանց, հարգանք առաջացնել ժողովրդի և ղեկավարների միջև, սթափեցնել նախկին կլանի ղեկավարներին և նրանց ենթականերին։

Комментариев нет:

Отправить комментарий