hetaxuyzlratvakan

четверг, 28 мая 2020 г.

ՇԵՆԳԱՎԻԹԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ`ՌԱԶՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԱՅԻՍԻ 28 Ի ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԻՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋՈՒՄ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ այս բացառիկ տոնի կապակցությամբ: 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը հաստատեց ամուր պետականություն ունենալու իր իրավունքը, մայիսյան հերոսամարտով կասեցրեց Արևելյան Հայաստանում ապրող հայերի բնաջնջումը: Հուսահատության ու արնաքամության անդունդի եզրին կանգնած հայ ժողովուրդը իր վերջին ճիգերը գործադրեց  ու հաղթանակ տարավ Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում՝ իրապես փոխելով հայերիս ճակատագիրը՝ ընձեռելով հնարավորություն հավերժացնելու մեր տեսակը, ապրելու և արարելու սեփական երկրում, կերտելու սեփական պետություն: 
Այս հաղթական օրով ցանկանում եմ, որ  մեր նահատակների պաշտպանած  երկրում լինենք միասնական և ապագայի հանդեպ հավատով լի:
Կեցցե’ Հայաստանի ՀանրապետությունըՌազմիկ Մկրտչյան

Комментариев нет:

Отправить комментарий