Օրեր առաջ Հանրային խորհրդում ընդունելության եկած մեր հայրենակիցներից մի հետաքրքիր խումբ, ի թիվս այլոց, առաջարկեց պետական այրերի ու կառավարության/պարետատան ուշադրությունը հրավիրել հանրային տարածքների, կրթական հաստատությունների, թունելների, հանրային տրանսպորտի ախտահանումը օզոնատորներով իրականացնելու մեթոդի վրա։ Նրանք պնդում են, որ օզոնատորներով հնարավոր է մեծ արդյունավետությամբ ախտահանել դրանք, երբ մարդ չկա, իսկ կարճ ժամանակ անց օզոնը կվերածվի թթվածնի։ Նրանք նաև պնդում էին, որ օզոնահարման մեթոդը սպանում կամ քնեցնում է բոլոր միկրոբներին ու վիրուսներին։ Ինքս մասնագետ չեմ և կցանկանայի ոլորտին քաջատեղյակ հայրենակիցները տեսակետ արտահայտեին։ Իրականությանը համապատասխանելու դեպքում ուրախ կլինեմ առաջ մղել գաղափարը։
Կանխավ շնորհակալություն։Ստյոպա Սաֆարյան
Комментариев нет:
Отправить комментарий