hetaxuyzlratvakan

суббота, 9 мая 2020 г.

Հայկ Թորոյանը գրում է...

Հայկ Թորոյան                                          Երբ ասում եմ, որ վերջ տանք թավիշին, ես նկատի եմ ունենում, որ օրենքը պետք է վերջ տա թավիշին  և թավիշ չխաղա, Մայիսի 6-ին նարեկ սարգսյանը ձեռբակալվել և կալանավորվել է, բայց նման երևույթները ծնունդ առան այն օրվանից, երբ քոչարյան ռոբի դատավարության օրը արամ հարությունյանը սպառնում էր, որ Նիկոլ Փաշինյանին քացու տակ է գցելու, այս երևույթները բազմացան այն օրվանից, երբ նեմեց ռուբոն ողջ լրատվականների ներկայությամբ սպառնում էր, որ իր ոտքերը կմաքրի ուժային կառույցների սպաների և ղեկավարների վրա, մինչ օրս նման երևույթները անպատիժ են, ինչևե նարեկը առաջինն էր և ամեն բան սկսվում է, մեկից, հուսանք, որ այս տեսակ ցանկացած դրվագ և սպառնալիք այսօրվանից օրենքով կդատապարտվի, բայց շարքային քաղաքացին պետք է ընդմիշտ լինի թավիշով, սիրի միմյանց և հանդուրժի միմյանց, չտրվի ոչ մի սադրանքի։ Ցանկացած Դեմոկրատ երկրում, մարդիկ փողոցներում և սոցիալական ցանցերում իրար չեն հայհոյում, փողոցներում իրար չեն ատում և հաշվեհարդար չեն տեսնում, քանզի Դեմոկրատ երկրներում ազատ խոսքը տարբերվում է, լկտիությունից և սպառնալիքներից, քանի որ Դեմոկրատ երկրներում իսկապես օրենք կա և օրենքը հավասար է բոլորի համար և նման իրավիճակներում, օրենքը շատ խիստ է գործում և օրենքը թավիշ չպետք է ճանաչի... Իսկ մենք սիրելի հայրենակիցներ, չպետք է սադրանքի տրվենք և  չպետք է իրենց լեզվով պատասխանենք, բայց ոչ մեկ թող մեր իրական պատասխան հարվածի վրա կասկած չունենա, բայց մենք զուսպ ենք, հակառակ պարագայում, մենք իրենցից չենք տարբերվի։ #ես_և_շատերը_սոցիալական_ցանցերով_ռազբորկաներ_չենք_անում_և_չպետք_է_անենք_դա_անթույլատրելի_է։ Դուխով ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Комментариев нет:

Отправить комментарий