Չանդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական և ֆիզիկական բախումներին, չեմ կարող անպատասխան թողնել Էդմոն Մարուքյանի՝երեկ ուղիղ եթերում արված արտահայտությունը. «Ես առաջնորդել եմ Ելք դաշինքը»:
Ելք դաշինքը կազմված էր երեք քաղաքական ուժերից և երեք ուժերի առաջնորդները եղել են համարժեք Ելք դաշինքի առաջնորդներ:
Ցուցակների հերթական համարների, խմբակցությունների ղեկավարների, քարտուղաների, փորձագետների, գոծավարների ընտրոթյունները կատարվել են ընդհանուր համաձանության շրջանակում, որտեղ ամենամեծ դերը ունեցել է իմ առաջնորդի՝ Արամ Սարգսյանի փորձը, ցավը, և հետևաբար իմաստությունը՝ գաղափարը սեփական ամբիցյաներից վեր դասելը:
Ելք դաշինքի երեք ուժերն, անկախ իրենց անձնական և պետական կառավարման մոտեցումներից, հավաքվել էին մեկ գաղափարի շուրջ՝ փրկել Հայաստանը ռեժիմից:
Պարո'ն Մարուքյան, Ելք դաշինքը կազմելիս ,Դուք գործ եք ունեցել երկու քաղաքական միավորների հետ (չեմ անձնավորում), որոնց առաջնորդել Դուք չէիք կարող, այլ միայն կարող էիք արժանանալ հավասարը հավասարի հետ պայքարի մեջ մտնելուն:
Ամենայն հարգանքով:Անի Խաչատրյան
Комментариев нет:
Отправить комментарий