ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Սրտանց շնորհակալություն եմ հայտնում "Սասունցի Դավիթ" աշխարհազորային գնդի Հրամանատար Սամվել Մաթևոսյանին (Օսկորին) և այդ գնդի ջոկատներից` "Հայր Վահան" ջոկատի հրամանատար` Վոլոդիա Մաթևոսյանին (Աբարանցի Վլեին) իրենց բնակարանը անվճար, անշահախնդիր տրամադրելու համար։ Խոսքը վերաբերվում է իսկական հերոսներին, որոնք Արցախյան պատերազմին իրենց ուժն ու եռանդն են տվել, պայքարել, ազատագրել մի շարք հայկական տարածքներ, դարձել հայրենիքին անմնացորդ նվիրյալներ։ Այս հերոսները պատերազմի դաշտում կորցրել են իրենց լավագույն մարտական ընկերներին, մարտի դաշտում կորցրել են իրենց առողջությունը, իսկ Հայաստանում կորցրել են նախկին իշխանավորների կողմից զավթած իրենց բնակավայրերը, թողնելով հերոսների ընտանիքները և երեխաներին անմխիթար պայմաններում։ Մեր ճանաչած "Х" Հրամանատար հերոսներից ոմանք, որոնք ապրում են իրենք իրենց մեծարելով, կեղծ Մարշալներ ինքնակոչելով, արիության մեդալներով պարգևատրվելով, մարտական դիրքերում թողնում էին անմահացած քաջորդիների դիակները, վերցնում թալանը և փախնում ծննդավայր, դիրք ու կարգ գրավելու և հարստանալու համար, այդ զոհվածների աճյունների հետ վերադարձը թողել էր մեր իրական հերոսների, բազմաչարչար պայքարի պարտականությունների վրա, որոնք հետագայում պետք է մարտի բռնվեին թշնամու դեմ, հետ շպրտեին և ազատագրեին հայկական տարածքները, տեր դառնային անմեղ զոհերի աճյուններին։ Ոմանք էլ այդ հզոր պայքարի ժամանակ զոհել են իրենք, իրենց կյանքը։ Այսօր այդ աճյունները հավերժացված են մեր Եռաբլուրում։ Իրական հրամանատարները և հերոսները լքված են ժողովրդի և ամենակարևորը պետության կողմից։ Ահա այս է մեր երկրի իրականությունը, իրական հերոսները կամ զոհվում են, կամ ապրում ծայրահեղ աղքատության մեջ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոսներին ինձ աջակցելու համար, այսպես գթասիրտ և հայրենասեր լինելու համար, խոնարհվում եմ Ձեր առաջ, որպես լավագույն հայրենասերներ։
Շնորհակալություն եմ հայտնում նաև հետաքննող լրագրող Թերեզա Ասատրյանին, որ ամիսներ առաջ ծանոթացրել է այսպիսի հրաշք, անսահման հայրենասեր և գթասիրտ մարդկանց հետ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Комментариев нет:
Отправить комментарий