⛔#ՇԱՏ #ԿԱՐԵՒՎՈՐ Է #ԿԱՐԴԱ'Լ #ՄԻՉԵՒ #ՎԵՐՋ
Իսկ ովքեր օգնել են իրեն, անձնականով կապ հաստատեք ինձ հետ..
#Կիսվեք ձեր էջում տեսնեն բոլորը,շատ #ԿԱՐԵՒՈՐ Է։Վերջ տանք ստին և թալանին
ՀՀ ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, ավագ Մխիթար Վյաչեսլավի Ալումյանը 1998-2011 թթ․ ծառայել է ՀՀ ոստիկանությունում: Նա այդ ընթացքում, մեղմ ասած, աչքի չի ընկել բարձր արդյունքներով ու բարեխիղճ ծառայությամբ, ուստի խիստ նկատողություններից հետո՝ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատնքից: 2012-2017 թթ․ծառայել է զինված ուժերում։ Ինքն իրեն դիպուկահար ու հրամանատար հորջորջող ավագի՝ հայրենքին մատուցած ծառայությունների մասին լուրերը նույնքան սուտ են, որքան նրա երևակության մյուս արգասիքները:
Անաչառության համար պետք է ասենք, որ օգնություն խնդրելու նրա ջանքերը հաճախ են հաջողություն ունեցել: Ահա ՊՆ-ի նախկինում հրապարակած դրամական օգնության մասին տվյալները։
2015 թվականին երեխաների բուժման նպատակով նրան հատկացվել է 10 հազար եվրոյին համարժեք դրամ ֆինանսական օգնություն։ 29.09.2015 թ․ մեկնել է Գերմանիա։ Հատկացված դրամական օգնությունները՝
02.12.2014 թ․՝ 100. 000 դրամ
03.06.2015թ՝ 270. 000 դրամ
30.07.2015թ․՝ 10. 000 եվրո
19.09.2015թ՝ 500.000 դրամ
Բայց Ալումյանն այսքանով չի բավարարվել և որոշել է, որ Պաշտպանության նախարարությունը պետք է իրեն ապահովի բնականարանով՝ այն դեպքում, երբ նա ընդգրկված չէ ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում և մինչև 2017 թ․ դեկտեմբերի 16-ը ուժի մեջ գտնվող՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում բնակարանային հաշվառման ընդգրկվելու վերաբերյալ զեկուցագիր ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողով չի ներկայացրել։ Մխիթար Ալումյանի այն պնդումները, թե «2019 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հորդորով՝ քանդվել են պարոն Ալումյանի տան բոլոր սենյակները, բացի մեկից` ՀՀ ՊՆ բյուջեի միջոցներով նոր տուն կառուցելու խոստմամբ», ակնհայտ սուտ է, որովհետև ոչ մի բանական մարդ չի կարող հավատալ այս՝ ոչ մի տրամաբանություն չունեցող պնդմանը: Ո՞ր օրենքով, ի՞նչ միջոցներից պետք է բնակարան կառուցեին ՊՆ պաշտոնյաները բնակարանային հերթում չընդգրկված նախկին զինծառայողի հանար:
Այդուհանդերձ, այստեղ կա մի դրվագ, որը գալիս է փաստելու, որ Պաշտպանության նախարարությունը անսացել է բազմազավակ հոր սրտաճմլիկ աղերսին և ՊՆ-ից տրված հազարավոր եվրոների օգնության կողքին ևս մեկ անգամ փորձել է օգնել Ալումյանների ընտանիքին: Պաշտպանության նախարաության միջնորդությամբ անհայտ բարերարը, երեխաների կենսապայմանները բարվոքելու համար, պատրաստակամություն է հայտնել բնակարանային բարելավման աշխատանքներ կատարել Ալումյանների տանը: Սակայն Մխիթար Ալումյանը բարերարից պահանջել է բնակարանի նորոգման գումարը, ինչից հետո բարերարը հասկացել է, որ, օգտագործելով պատեհ առիթը, իրենից գումար են կորզում, ուստի հրաժարվել է Ալումյանների բնակարանը նորոգելու մտքից:
Եվ ահա հանրահռչակ Մարինե Խաչատրյանը և անհայտ Մխիթար Ալումյանը հայտնվել են ՊՆ շենքի մոտ՝ ամեն մեկն իր շահի հետքով: Մարինե Խաչատրյանը մարդկանց վրա ցեխ շպրտելու տենչով ու, եթե բախտը բերի, նաև ծեծկռտուքով իր վրա ուշադրություն հրավիրելու մոլուցքով: Իսկ Մխիթար Ալումյանը փոխել է մարտավարությունը՝ լացի ու աղերսների փոխարեն անցել է շանտաժի՝ զրպարտության, հացադուլի ու ջրադուլի:
Բայց կարծես թե Պաշտպանության նախարարությունը չի տրվում սանդրանքին: Մարինե Խաչատրյանին ոչ ոք չի ծեծում, իսկ Մխիթար Ալումյանի զառանցանքն էլ բանի տեղ չի դնում: Ուղղակի գարշահոտն է տհաճ:Հայկ Նազարյան
Комментариев нет:
Отправить комментарий