hetaxuyzlratvakan

суббота, 16 мая 2020 г.

Աննա Մելկումը գրել է....

ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ

‌Մենք հին Նահապետական ազգ ենք , որը չի հանդուրժում վիրավորանք և ապտակ , մենք գիտենք պայքարել յուրաքանչյուր ժամանակներում, հաղթել ազնվությամբ և բարոյական։ Այս պահին մենք ստիպված ենք հանդուրժել ներքին թշնամուն ու դա շատ վատ է։ Եթե մենք նորեն  դաստիարակվենք, որպես հանդուրժող ազգ, ապա շատ հեշտությամբ կզիջենք թուրքին, ազերին և օտարականներին ։ Դա մեզ հատու չէ , դա մեր պապերից եկած խրոխտությունը չէ' և ո'չ էլ կհանդուրժենք։ Ես արդեն երկար ժամանակ է պայքարում եմ այդ այլանդակության և ազգադավության դեմ , դա մի հանցախումբ է , որոնք մեծ ուժեր են կազմել և հրահրում են քաղաքացիական պատերազմի։ Այս ոհմակին սնում են նախկինների որդիները, մարդասպանի, որ տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց հեղեղված արյունով հարստացել են, խմբեր կազմել և իր իսկ հնարած թույնով սերմացրել, աճեցրել ու ոհակ դարձրել։ Դա յուրահատուկ ինքնապաշտպանության նոր աշխատելավոճ էր, որոնք ո'չ թէ' պետք էր զինված, մարտական տրամադրվածություն ունենային թշնամու հանդեպ, այլ ներքին ժողովրդի։ Այս անամոթները շփոթության մեջ են գցել ժողովրդին, սերմացնելով ատելությունը մեկը մյուսի նկատմամբ, մարդիկ խոսքի ազատությունը խառնել են այլասեռության, անբարոյականության և խուլիգանության հետ։ Ցավում եմ մենք դրան արժանի չենք։ Մենք արժանի ենք բարորության և մեկս մյուսի նկատմամբ հարգանքի, սա ի°նչ է ազգի բաժանում, թէ° թշնամանքի սերմացում, ու°մ հանդեպ, ինչի° համար, միթե° մեր երկրի ու երկնքի վրա իջած դժբախտությունները մեզ բավարար չեն, մենք մեզ նորն ենք ստեղծում, ավելի շուտ արարում ենք ո'չ թէ' գիտություն այլ թշնամանքի մեջ։ Զարմանում եմ, էլ ինչո°ւ է թշնամին չարչարվում, երբ մենք ինքնակամ մասնատվում ենք ու օտարանալով ոչնչացվում։Աննա Մելկում

Комментариев нет:

Отправить комментарий