Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում
29/05/2020schedule10:23
Մասիս Մայիլյանը կշարունակի զբաղեցնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Մայիլյանը նախագահական ընտրություններին եղել է երկրորդ քաղաքական դեմքը, ուստի ինքը պարտավոր էր համագործակցել նրա հետ. «Իհարկե, մեր հարաբերությունները միշտ եղել են ջերմ, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Մասիս Մայիլյանին այդ համագործակցության առաջարկն ընդունելու համար եւ խնդրում եմ, որ որեւէ մեկը սա չհամարի քաղաքական առեւտուր»:
Հարությունյանը շեշտեց, որ հաշվի առնելով ներկա մարտահրավերները՝ համաձայնվել են միասին ստանձնել երկրի հետագա պատասխանատվությունը:
Նշենք, որ Մայիլյանը այս պաշտոնին է 2017 թվականից
Комментариев нет:
Отправить комментарий