hetaxuyzlratvakan

среда, 27 мая 2020 г.

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանի և Իտալիայում Բոլոնիայի հայ համայնքի ղեկավար, գործարար Ոստան Տեր-Անդրեասյանի մասնակցությամբ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մկրտչյանի և Իտալիայում Բոլոնիայի հայ համայնքի ղեկավար, գործարար Ոստան Տեր-Անդրեասյանի մասնակցությամբ։       Հանրային Խորհուրդ

Ինչպես օրերս տեղեկացրել էինք, սփյուռքի հետ փոխգործակցությանն ուղղված հանդիպումների և քննարկումների այս գործընթացում նպատակ է դրվել դիտարկել իրականացվող աշխատանքների և մոտեցումների փոխլրացման և նույն խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների շրջանակներում տարբեր կառույցների  և գերատեսչական մարմինների համագործակցության հնարավորությունը: 

Տեղի ունեցած նախաքննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ Հանրային խորհրդի քարտուղարությունը հանձն է առել  հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին կմասնակցեն նաև Հանրային խորհրդի անդամները, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ: Առցանց հանդիպմանը կարող են քննարկման դրվել Հայաստան-Սփյուռք համատեքստում քննարկվող՝ նաև հանրության կողմից բարձրացված կարևորագույն հարցերն ու իրատեսական առաջարկները: Այս նպատակով խնդրում ենք մինչև հունիսի 1-ը Հանրային խորհրդի քարտուղարությանը ներկայացնել հարցերն ու առաջարկները՝ թողնելով դրանք մեկնաբանության դաշտում կամ ուղարկելով ՀՀ Հանրային խորհրդի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով` publiccouncil@gov.am:

Комментариев нет:

Отправить комментарий