hetaxuyzlratvakan

суббота, 2 мая 2020 г.

Աննա Մելկումը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,որը խառնել է ամբողջ կառավարման համակարգը իրար

Պարոն ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆ չե°ք տեսնում ժամանակն է բռունցքով խփել սեղանին, ոստիկանական ղեկը վերցնել, վերափոխել ամբողջ համակարգը, վերադաստիարակելը հներին, փորձառություն տալ նորերին։

 Փաստորեն սանձարձկության վերջ չկա°։ Ինչի°ն եք սպասում, որ մարդիկ  վերջնականապես իրար ոչնչացնեն հա°, թէ ամեն երկրորդը, որը խոսում է, դառնում կիսաանգրագետ քաղաքական գործիչ ձեզ դուր է գալիս է, ինչքան կարելի է հանդուրժել։ Ժողովրդին դարձրել եք փորձարարական լաբորատորիա ո°վ ինչքան և ինչի°ն կդիմանա։ Ժամանակն է հիմարների հավաքածուն հավաքել և դեն շպրտեք, նրանց հանդուրժելը դարձել է անհնարին ու զզվելի, տպավորությունը այնպիսին է, որ կարծես բանջարաբոստանային հավաքածու է, նրանց տեղը թող աշխատեն ավելի խելացի և փորձառու ոստիկաններ, որոնք տիրապետում են արհեստավարժ կառավարմանը։ Բազմիցս անդրադարձել եմ երկրում մարդավարի կարգ ու կանոն հաստատելու մասին, սակայն հակառակի պես հայտնվել են ավելի թույլ և անկարող ոստիկանապետեր, մեկը լինի նրանց սովորեցնի արհեստավարժությունը ինչ է, էլ ինչ մնաց երկրի ներսում կարողանա հարց լուծել։ Եթե ոստիկանապետը թույլ է, ապա ոչ ոք նրան չի հարգի, էլ չեմ ասի չեն վախենա։ Դե դրա համար էլ երկիրս ներսից քանդվում է։Աննա Մելկում։02.05.2020

Комментариев нет:

Отправить комментарий