Հայաստանի Հանրապետության վարչապետ
Նիկոլ Փաշինյանին
Դիմում
Մեծարգո պարոն վարչապետ դիմում եմ Ձեզ խնդրանք առաջարկով , լինելով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ում համար մեծ կարևորություն ունի երկրի իրավիճակը ցանկանում եմ անմիջականորեն մասնակցել ի նպաստ Հայաստանի Հանրապետության գործընթացին : Պատրաստ եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը անձնվիրաբար : Հաշվի առնելով և գնահատելով Ձեր մեծ դերն ու ավանդը Հայաստանի հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեական գործունեության մեջ որում դուք գրանցել եք մեծ հաջողություններ ու ստացել եք ժողովրդի , իմ և այլ համաքաղաքացիների սերը, վստահությունը և հարգանքը ու համարվում եք այն գործիչներից ով իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահում երկրի բարեկեցությանը ուղված տնտեսական ծրագրերի ,տեսնելով ձեր անաչառ ձգտումը հանուն հայաստանի ապագայի պատրաստ լինել ամեն ինչի մեծ հույս է արթնացրել ժողովրդի մեջ և այդ պատճառով ժողովուրդը ընտրեց Ձեզ իր վարչապետ: Եվ այսօր ունենք նոր իրողություն համաշխարհային տնտեսությունը համավարակի պատճառով գտնվում է ծանր վիճակում , բնականաբար այն իր բացասական հետևանքները բերեց նաև մեր տնտեսությանը , միևնույն ժամանակ ինչպես Դուք նշել էիք Ձեր հայտնի տողերում ՝ Բայց իմ կամքը ամուր է քարից էլ, Իմ ոգին հանձնվել չգիտի և վստահորեն կարող եմ ասել որ միահամուռ ուժերով ոչ միայն կկարողանանք հաղթահարել այլ նաև լուրջ օգուտներ քաղել միջազգային քաոսային իրավիճակում հանուն մեր երկրի : Այդ իսկ պատճառով
նոր հույսեր է արթնացրել ապագա ծրագրեր մշակելու համար ակնկալելով Ձեր աջակցությունը : Ես ինքս հետևելով Ձեր քաղաքական գործունեությանը պետք է նշեմ որ հաճելիորեն զարմացած եմ Ձեր ճիշտ և հաշվարկային քայլերով վստահ եմ մանրամասնելու կարիք չկա:Մասնագիտությամբ լինելով տնտեսագետ Ձեզ եմ ներկայացնում իմ տեսլականը առաջարկում եմ օգտակար լինել մասնավորապես՝
1. հայրենական արտադրության զարգացմանը
2. փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը
3. Հ.Հ.-Ում բաց բաժնետիրական ընկերությունների իմաստի վերաձևավորում
4. Հ.Հ.-Ում բորսայի զարգացմանը
5. Հ.Հ.-Ում բանկային համակարգի որոշ ուղությունների վերաձևավորում
6. Միջազգային բորսաներում Հայաստանի և հայկական ընկերությունների ներգրավումը
7. Տուրիզմի թիրախավորված զարգացում , աշխարհին այլ կողմերից հայաստանը գրավիչ դարձնելը
8. Միջազգային ընկերություններին Հայաստանը հետաքրքիր դարձնել ներդրումների համար
9. Պետական կառուցների մոնիթորինգ որի միջոցով կբարձրացնենք Օ.Գ.Գ.-ն
10. Հայ մասնագետների վերապատրաստում արտերկրում հատուկ պայմաններով և պայմանագրերով : Նոր Հայաստանում արդիական է դառնում ներդրումների ներհոսքը դեպի մեր երկիր:
Պետք է նշել որ կան ուղություններ, որոնց պետք է անհապաղ ուշադրություն դարձնել որնել իր հերթին ճիշտ կազմակերպան դեպքում շատ արագ մեծ օգուտ կբերի մեր տնտեսությանը : Այդ կարևորագույն ուղություններից մեկը համարում եմ տուրիզմի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում և դրա համար առաջարկում եմ սեփական տեսլականը:
Տուրիզմի զարգացման տեսամետոդաբանության մեջ կառանձնացնեմ՝
1. ծառայությունների մատուցումը Հ.Հ-ում
2. զարգացման հեռանկարները
Ուսումնասիրելով տուրիզմի ռազմավարական զարգացման տնտեսական հիմքերը ՝
1.Ռեսուրսային ներուժի կառավարման կատարելագործումը
2.Տուրիզմի ինովացիոն կառավարում և կազմակերպումը
3.Շուկայի ուսումնասիրությունը
4.Զարգացման կանխատեսելիության ապահով մարկետինգը
5.Տնտեսական ցուցանիշների և արդյունքների անալիտիկ և համեմատական վերլուծության գիտական գնահատման մեթոդների կիրառումը
Եկել եմ այն համոզմունքին որ տուրիզմի զարգացման բոլոր հնարավորությունները առկա են անհրաժեշտ է զուտ կազմակերպչական հարցերով զբաղվել և ավելացնել նախադրյալները: Ռեսուրսային ներուժի կառավարման առանձնահատկությունները ներքին և արտաքին միջավայրի փոփոխության պայմաններում վերլուծելով գնահատել եմ ռեսուրսային ներուժի ազդեցության աստիճանը տուրիզմի վրա , պայմանավորված կոնկրետ ծառայություններով կամ ծառայությունների հանրագումարով : Հաշվելով ներուժը բնութագրող չափանիշները ու հայտանիշները, գնահատել ռեսուրսային ներուժի արդյունավետության աստիճանը ՝ ծառայությունների, տեխնոլոգիաների բնութագրիչ ցուցանիշների հիման վրա: Սույն ծրագրիս նպատակն է տարեկան մինչև4.000.000 զբոսաշրջիկի հյուրընկալումը Հայաստանի Հանրապետությունում այնուհետ տարեկան 20-30% աճ : Հանրապետության տնտեսության համախառն արդյունքի մեջ զբոսաշրջային ոլորտով պայմանավորված մասնաբաժինը կազմում է 5-7% և կանխատեսվում է դառնալ 10-12% մինչ 2030թ Ես պլանավորում եմ 2020թ. հասնել այդ ցուցանիշին իսկ 2030թ արդեն մոտ կլինի 20%-ին:
Զբոսաշրջային արդյունաբերությունը աշխարհում ապրում է բուռն զարգացում, իսկ առանձին երկրների համար տնտեսության կառուցվածքում այն համարվում է առաջնահերթ:Բնականաբար հասկանում եմ որ մեկ օրում հնարավոր չէ այդ թվին հասնել սակայն հետևողական աշխատանքների դեպքում վստահեցնում եմ որ առաջիկա 2 տարում մենք կհասնենք այդ արդյունքին վտահեմ որ ծրագրին ամբողջական տիրապետելու դեպքում Դուք նույնպես կլինեք այդ կարծիքին:Փոքր ինչ բացեմ փակագծերը՝ լինելով առաջին քրիստոնյա երկիրը մենք չենք օգտվում մեզ ընձեռված սրբագույն հնարավորությունից օրինակի համար նշեմ Իսրայելը՝ տարեկան մոտ 3.500.000 զբոսաշրջիկ է ընդունում և հիմնականում նրանց նպատակն է տեսնել Երուսաղեմը Այդտեղ անցկացվում է բազմաթիվ պատմական, հնագիտական, կրոնական և այլ միջոցառումներ : Վստահ եմ որ կհամաձայնեք որ ոչ պակաս դեր և նշանակություն ունի Հայստանը և Երևանը որը իր տարիքով գերազանցում է նույնիսկ Հռոմին սակայն մեկ բայց նրանք գիտեն ինչպես այդ փաստերը օգտագործեն իսկ մենք ոչ: Ես կհանդգնեմ ու կասեմ որ ունեմ լուծումը: Ծրագիրս իր մեջ ներառում է որոշ աշխատանքների կազմակերպում և համախմբում որը հնարավորություն կտա ներգրավել ներդրումներ:Ներդնումներ կիրականացնեն թե սփյուռքահայ գործարարներ ում հետ ես ունեցել եմ քննարկումներ թե այլերկրացի գործարարներ:Ծրագրի մեկնարկի հայտարարումից անմիջապես հարյուր օրվա ընթացքում կապահովեմ 30.000.000 Ամն դոլլար ներդրում: Պետք է նշեմ որ ներդնողներից ոչ մեկին չի տրվի տարածքի սեփականության իրավունք այլ միայն վարձակալության հիմունքներով կգործեն: Կկառուցվեն ժամանցի ապահովման համար հատուկ մշակված կառույցներ որոնք իրենք իրենցով կներգրավեն և խոշոր ներդնողներին և հետաքրքրություն կառաջացնեն զբոսաշրջիկների համար : Ինչպես նաև շատ կարևոր մի փաստ ծրագրերի մի մասի արժեթղթերը վաճառքի կդրվեն միջազգային բորսաներում որպես զարգացող տնտեսությունում կատարվող ներդրումներ:Մոտավոր ներդրման ծավալը նախնական հաշվարկներով կազմում է 2.000.000.000 ամն դոլլար : Այն իր մեջ նեռառում է հատուկ նշանակության հուշակոթողների կառուցում , որոշների վերականգնում, նոր ժամանցային վայրերի կառուցում, ճոպանուղիների կառուցում , ջրաշխարհ, ռեկանստրուկցիայի ենթարկվի Էրեբունի թանգարանը ,այլ թանգարաններ և այլն : Կարևոր եմ համարում նշեմ որ բնականաբար կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր ինչպես նաև կլավանա երկրի տնտեսության վիճակը : Սա ուղություններից մեկն էր իհարկե ներողություն եմ հայտնում որ ամբողջապես չեմ բացում փակագծերը , նշեմ մի քանի այլ ուղություններ որոնց հետ կապված նույնպես կան հստակ ծրագրեր մասնավորապես ՏՏ ոլորտի հետ կապված , արդյունաբերության որոշ ճյուղեր, մեքենաշինություն , հաստիքաշինություն որում ներգրավածություն կունենան աշխարհի խոշորագույն ու առաջատար ընկերությունները: Շատ կարևոր եմ համարում ( MADE IN ARMENIA ) հայկական բրենդների ստեղծումը և զարգացումը որի համար նույնպես կան նախադրյալներ ծրագրեր , առաջարկներ և նոր իրավիճակում այլևս չկան խանգարող հանգամանքներ, ավելորդ եմ համարում նշել որ այս ծրագրերի իրագործման դեպքում էլ ավելի պաշտպանված կլինի մեր երկիրը թշնամուց քանզի ես ծրագրերիս մեջ առաջնահերթություն եմ տալիս սահմանային տարածքների զարգացմանը : Պատրաստ եմ հանգամանալիցորեն ներկայացնեմ գործիքակազմը : Բոլոր ծրագրերը կազմելուց ուսումնասիրել եմ աշխարհում առկա փորձը մասնավորապես ուսումնասիրել եմ Ճապոնիայի, Սինգապուրի , Միացյալ Արաբական Էմիրությունների, Ֆրանսիայի,Իտալիայի,Իսպանիայի,Իզրայելի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի փորձը: Իմ խորապես համոզմամբ այսօր աշխարհում համար մեկ ռեսուրսը դա մարդկային խելքն է որը մենք ունենք ու պետք է դրանից մաքսիմալ օգուտ քաղել կիրառելով միջազգային փորձը : Աշխարհը այսօր հնարավորություն է տալիս հեծանիվ հայտնաբերելու փոխարեն ուղակի ավելի իդելականացնել հայտնաբերվածը ու ավելի մեծ օգուտ քաղել դրանից:
Սրանք ընդամենը մի քանի կետերն են : Կարևոր եմ համարում նշեմ , որ վերը նշված բոլոր կետերի լուծումները ունեմ և պատրաստ եմ հանուն իմ երկրի բարեկեցության ի կատար ածելու Ձեր հավանությունը ստանալու օրվանից սկսած ինչպես նաև ցանկացած ծրագրի համար կնշեմ ժամկետները : Ես զուտ խնդրում եմ տալ ինձ հնարավորություն տալ իմ ծրագրերը , գիտելիքները, նպատակները փորձը, ցանկությունը և աշխատասիրությունը ներդնեմ հանուն իմ երկրի: Բազմիցս նշել եք որ Հայաստանում ունենք որակյալ կադրերի պակաս նաև եթե կան ապա սահմանվալ աշխատավարձին համաձայն չեն , վստահեցնում եմ Ձեզ , որ ես կկոտրեմ այդ կարծրատիպը :
Կարծում եմ ինչ որ տեղ նաև վստահ եմ որ մեր երիտասարդությունը այսօր Ձեր օժանդակության կարիքը ստանալով կկերտի բոլորիս երազանքի Հայաստանը և Ձեր միջամտությամբ հնարավոր կլինի բազում նոր ու դրական ծրագրերի ի կատար ածումը ի օգուտ մեր երկրի բարեկեցության , մասնավորապես նոր հեռանկարային աշխատատեղերի ստեղծումը :
Ցանկություն եմ հայտնում հանդիպել Ձեզ , վստահ եմ որ Ձեր պրակտիկ փորձի և բարձր գիտելիքի համադրությամբ շատ ավելի դրական լուծումներ կունենանք::
Ստորև ներկայացնում եմ հակիրճ ինքնակենսագրականս , կխնդրեմ ուշադրություն դարձնեք դիպլոմային աշխատանքիս , մագիստրոսական թեզիս և գիտական աշխատանքիս թեմաներին Դեռևս նախորդ ռեժիմի օրոք վստահ էի որ գալու է նոր ժամանակ և այդ թեմաները կարևոր դերակատարում են ունենալու մեր նոր տնտեսության կազմակերպման համար։
Հարգանքներով`Թելման Ղազանչյան
Комментариев нет:
Отправить комментарий