hetaxuyzlratvakan

суббота, 9 мая 2020 г.

Գայա Արզումանյանը գրել է Էդմոն Մարուքյանին

ԳԱՅԱ ԱՐԶՈԻՄԱՆՅԱՆ

Պարոն Մարուքյան, Դուք հետեւից  հարվածելու համար՝ Հայկ Ղալումյանին կոչում եք  «հետեւից խփող», բայց կներեք էլի, իսկ Դուք  Սասուն Միքայելյանին  ոտքով հետեւի՞ց չէիք հարվածում՝ երբ նրան 2,3 հոգով բռնել էին եւ փորձում էին հեռացնել,  ախր նա նույնպես Ձեր հարվածի պահին մեջքով էր դեպի Ձեզ, թե՞ թիկունքից ձեռքով հարվածելը տղամարդավայել չէ, իսկ ոտքովը հերոսություն։ Դուք սկսեցիք Ձեր ելույթը ասելով, որ երբ ամբիոնից պատգամավորները իրենց ելույթի ժամանակ   օգտագործում են սրիկա, կամ տգետ բառերը,  ապա դա ԱԺ - ում լարվածություն է առաջացնում, բայց ախր Դուք մի քանի օր առաջ Ձեր  տեղից սեռական ամենավերջին հայհոյանքները ասացիք  Ալեն Սիմոնյանի, ստացվում է, որ ամբիոնից առանց որեւէ մեկին հասցեգրելու տգետ բառը արտաբերել չի կարելի, բայց  տեղից կարելի անգամ մայր հայհոյե՞լ, եթե այո ապա   ինչու՞ նեղվեցիք Սասուն Միքայելյանի կողմից Ձեզ հոպար դիմելաձեւից, քաջ իմանալով ,որ դա նա այդպես իր մտերիմներին է դիմում,  ախր դա Դուք գիտեիք չէ՞, փոխարենը աքլորացած նրա ուղղությամբ շարժվեցիք եւ ապտակ ստացաք։   Վերջացրեք պարոն Մարուքյան, իրոք ամեն ինչ այնքան պարզ է։ Ֆեյսբուքյան էջերը կամ խմբերը, որ հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի նկարներն ու նյութերը տարածելով  ժամանակին հետեւորդներ են հավաքել, իսկ հիմա սկսել են Ձեզ գովազդել, քաղտեխնոլոգները, որ իբրեւ հեղափոխության կողմնակից էին, բայց տեւական ժամանակ է սկսեցին կամաց կամաց չակերտավոր հիասթավելը եւ վերջնարդյունքում Փաշինյանին հայհոյելը եւ հեռացումը պահանջելը, հումորային տեսանյութերի  մասնագետը/ները եւ այլն եւ այլն, բոլոր նրանց քայլերը արդյո՞ք պատահական են, կարծում եմ ոչ, նամանավանդ երբ դրան զուգահեռ դիտարկում ենք  Ձեր ելույթներն ու գրառումները, որոնք երբեմն ստահոդ են եւ մանիպուլյատիվ։ Կարծես թե Դուք կրկին երորդ ճանապարհն եք ընտրել, որը ուղիղ չէ եւ այո՜  իմ կարծիքով այո՜ բռունցքը ավելի գնահատելի է քան սուսուփուս ինտելիգենտ ստորությունը։

Комментариев нет:

Отправить комментарий