hetaxuyzlratvakan

среда, 18 марта 2020 г.

Նորք Մարաշում առաջին անգամ տեղի ունեցավ սրտի վիրահատություն

Առաջին անգամ Հայաստանում <<Նորք-Մարաշ>> Բժշկական Կենտրոնում կատարվեց աննախադեպ վիրահատություն` սրտի արհեստական ձախ փորոքի իմպլանտացիա։
Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել  էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։
Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր, դրանով իսկ փրկելով երեխայի կյանքը։
Երկարատև վիրահատությունը բարեհաջող է ավարտվել  ՆՄԲԿ-ի սրտային վիրաբույժներ` Հրայր Հովագիմիանի, Գագիկ Հեբոյանի եւ վիրաբուժական մեծ թիմի շնորհիվ։
Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում: 
Հուսով ենք, մեր փոքրիկ հերոսը կհաղթահարի հետվիրահատական շրջանը առանց բարդությունների։ 
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կարողացան աջակցել այս վեհ գործին։ @ Nork-Marash Medical CenterԱռաջին անգամ Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում տեղի ունեցավ սիրտ-անոթային վիրահատություն

Комментариев нет:

Отправить комментарий