#կարեւոր #ուշադրություն #հանրաքվե
Այն ընտրողները, որոնք հանրաքվեի օրը գտնվելու են Երեւանում, բայց ունեն ՀՀ այլ բնակավայրի հաշվառում, քվեարկության օրվանից 10 օր առաջ (ոչ ուշ)
կարող են գնալ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության տարածքային բաժիններ ու ներկայացնել դիմում` հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին: Ոստիկանությունում պարտադիր պետք է նշել քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն։ Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես կհանի ընտրողների ցուցակից (ըստ հաշվառման վայրի) և կավելացնի ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:Կարևոր Ուշադրություն
Комментариев нет:
Отправить комментарий