Նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ հերթական նյարդային ջղաձգումների մեջ են' տեսնելով ժողովրդի ու իր օրինական իշխանությունների միաբանությունը, փոխադարձ հոգատարությունը, համերաշխությունը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, մարդկանց լայն զանգվածների ըմբռնումը հայտարարված արտակարգ դրության, անգամ' իրավունքների սահմանափակման առումներով, հասարակության ինքնակազմակերպումը, զինվորագրումը որպես կամավոր' անապահովներին օգնություն ցուցաբերելու գործում։
Ու հիմա 2 նոր նարատիվ են դրել շրջանառության մեջ.
1. նոր իշխանությունն էլ է արտակարգ դրություն հայտարարել, ինչպես մենք 2008թ., սահմանափակելով իրավունքներ։
2. օտար երկրներն ավելի շատ բան են անում իրենց քաղաքացիների համար' ներում են հարկեր, տուրքեր, վճարում կոմունալներ, փոխհատուցում վնասներ։
Ու այստեղ է, որ պետք է ասեմ. չՀարգելիներ,
1. 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարվել օրինականացնելու այդ օրը մինչեւ դա կատարված սպանությունները, ճնշելու ժողովրդի արդար ընտրությունների պահանջը, լռեցնելու սպանությունների ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին գրող լրատվամիջոցներին, օրինականացնելու իշխանության ու պետության բռնազավթումը ժողովրդից։ Իսկ այժմյան արտակարգ դրությունը հայտարարվել է ժողովրդին պաշտպանելու, հանրային առողջությունն ապահովելու նպատակով, անգամ պետք է արձանագրել' ժողովրդի պահանջով ու նրա ճնշման տակ։ Այնպես որ' 2 արտակարգ դրությունների հայտարարման դրդապատճառները, նպատակները ու հետևանքները տրամագծորեն տարբեր են, ու երազում էլ չեք կարող դրանք նույն հարթության վրա համադրել, եթե անգամ պարետատանը կողմից մանր-մունր վրիպումներ լինեն։ Դրանց նպատակն ամենևին այն չէ, ինչ դուք հետապնդել եք 2008թ.:
2. Խոսելով այլ երկրների կողմից սեփական քաղաքացիների, տնտեսվարողների նկատմամբ կատարվող աջակցության քայլերից, նախկինները առնվազն պետք է բարոյականություն ունենան նախ հիշելու, թե ինչ ահռելի պարտքերի տակ գտնվող պետություն են թողել մեզ, բոլոր ռազմավարական ակտիվների' կոմունալ ծառայություններից մինչև ռազմատնտեսական ոլորտ, օտարներին հանձնված, երբ արդեն նրանք պետք է որոշեն' վարձերը պահանջել, թե ոչ, ինչ ավերված ու կազմաքանդված պետական ինստիտուտներ են թողել, որոնց միայն ֆասադն ու ցուցափեղկը կան, իսկ դրանց բովանդակությունը լացելու է, ապա հիշեն ու հիշեցնեն մեզ, թե նախկինում քանի անգամ են փոխհատուցել սեփական քաղաքացիներին, երբ տարբեր տարիների տարբեր մարզերում երաշտ, բնական աղետներ են եղել, երբ 2008-ին ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, երբ արժույթի շուկայում մանիպուլյացիաներով դրամ-դոլար խաղերով կողոպտում էին սեփական ժողովրդին, տնտեսվարողներին, երբ պետական մակարդակով ռեկետ էին անում ու փայ մտնում բիզնեսներում։
Այնպես որ' չՀարգելիներ, լռեք ու խորն ինքնամեկուսացեք, բոլորս ամեն ինչի մասին գիտենք։Ստեփան Սաֆարյանի դարձել է քաղաքական դիպուկահար
Комментариев нет:
Отправить комментарий