hetaxuyzlratvakan

вторник, 31 марта 2020 г.

Լոռում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ վարակված անձանց շփման շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են31/03/2020

Լոռում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ վարակված անձանց շփման շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են

31/03/2020

Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Այս մասին գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:

Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: 

Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: 

Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»:

Այս Պահին Լոռու մարզում կան 3 վարակված ,բոլորը մեկուսացված են

Комментариев нет:

Отправить комментарий