hetaxuyzlratvakan

четверг, 12 марта 2020 г.

Հեղափոխության Պահապաններ նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է... Վարչապետին ուղղված ցանկացած հայհոյանք ,դա ուղղված է նաև ժողովրդին

Հեղափոխության Պահապանները իրենց սկզբունքներին չեն դավաճանում՝ ասել ենք օրենքով, ուրեմն օրենքով։
Վարչապետին վիրավորողին, ում երեկ հանդիպեցինք մենք, ներողություն է խնդրել իր սեփական կամքով։ Նա մեր կողմից բռնության չի ենթարկվել, նրան հայհոյանք չի տրվել։ Մենք պարզապես խոսել ենք և իր համաձայնությամբ եկել ենք եզրակացության, որ նա պետք է ներողություն խնդրի առանց տեսախցիկում դեմքը ցույց տալու պայմանով, որը մենք պահպանել ենք։ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, ԴԱ ԻՐ ԿԱՄՔՆ Է ԵՂԵԼ։ Այն անձինք, ովքեր կարծում են, որ օրենք է խախտվել, կարող են դիմել իրավապահներին։ Մենք մեր իրավունքները պատրաստ ենք պաշտպանել ցանկացած վայրում։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ Վարչապետն է, մեր երկրի դեմքը։ Նրան հայհոյելը հավասար է իրեն ընտրած ժողովրդին հայհոյելուն։

Եւ թող երեկվա տեսանյութը չդիտվի իբրև բռնության կոչ։ Մենք դեմ ենք բռնությանը, դա ծայրահեղ միջոց է, որին հուսամ երբեք չենք հասնի։ Բռնությունը միայն բռնություն է ծնում։
Հայաստանի Հանրապետությունը Ազատ և Երջանիկ Քաղաքացու երկիրն է, սակայն ոչ ոք իրավունք չունի վիրավորել այդ Պետությունը։
Տեսանյութում ասել ենք և կրկնում ենք՝
Վարչապետը այս ամենի հետ ոչ մի կապ չունի։
ԿԵՑՑԵ՛ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, 
ԿԵՑՑԵ՛  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ցանկացած բռնություն պետք է բացառել։ Մենք ոչ մեկի մազը անգամ չենք ծռել և ամեն ինչ կանենք, որ բռնություն չլինի Երկրում

Комментариев нет:

Отправить комментарий