hetaxuyzlratvakan

суббота, 28 марта 2020 г.

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը իր էջում կիսվել է ....Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ ԱՐՏԱԿ ՏՈՆՈՅԱՆ.«Զորախմբերում մշտապես իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, և այս պահին առաքելություններում որևէ վարակված, նույնիսկ կոնտակտավոր չունենք»:մանրամասները` հղումով

Շուշան Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը։ Նա Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ հաստատեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զինծառայողների հետ։

«ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկվել հակահամաճարակային գործողություններ՝ կորոնոավիրուսի ներթափանցումն ու տարածում կանխելու նպատակով։Մենք նաև ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես են կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերում»,- նշեց Շուշան Ստեփանյանը։

Գնդապետ Արտակ Տոնոյանն ընդգծեց, որ իրենք մշտական կապի մեջ են արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի հետ։

«Մենք մշտապես ստանում ենք համապատասխան տեղեկություններ մեր զինծառայողների առողջական վիճակի, իրականացվող ծառայության մասին, տիրապետում ենք իրավիճակին։ «Հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում տարբեր ուղղություններով մենք մասնակցում ենք առաքելության։ Աֆղանստանում և Կոսովոյում առաքելությունն իրականացվում է «ՆԱՏՕ»-ի հետ համատեղ։ ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելություն է իրականացվում Լիբանանում։ Զորախմբերում մշտապես իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ և այս պահին որևէ վարակված, նույնիսկ կոնտակտավոր չունենք»,- ասաց Տոնոյանը։

Տեսակապի միջոցով Աֆղանստանի զորախմբի հրամանատար փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը ներկայացրեց, թե ինչպիսին է դրությունն իրենց մոտ և ընդգծեց, որ ներկայում խաղաղապահներն իրենց խնդիրն են կատարում։

«Մեր խաղաղապահներն իրականացնում են Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Մազար-Է-Շարիֆ քաղաքից ոչ շատ հեռու տեղակայված ռազմաբազաներից մեկի պաշտպանությունը։ Ներկա պահին վիրուսի հետ կապված ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա։ Զինծառայողներին բաժանվել են սպիրտային լուծույթներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաճախակի ախտահանել իրենց ձեռքերը։ Մենք զորախմբում ունենք բժշկուհի, ով շատ հետևողական է ցանկացած հարցում։ Մեր ծառայությունն ընթանում է բնականոն հունով»,- ասաց Թադևոսյանը։

Կոսովոյի զորախմբի հրամանատար, մայոր Արմեն Սարգսյանը հայտնեց, որ ալկոգելով օրական ամենաքիչը 6-7 անգամ ախտահանումներ են իրականացվում։

«Մեր անձնակազմն ամբողջովին առողջ է, հրամանատարությունը կատարում է բոլոր միջոցառումները, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի։ Այստեղ մեկ հոգի, ոչ մեր անձնակազմից՝ ազգությամբ բուլղարացի, վարակվել է 3 օր առաջ, երբ վերադարձել է արձակուրդից։ Մեկ օր հետո նրան հոսպիտալացրել են և մեկուսացրել։ Մենք խուճապի չենք մատնվում և կատարում ենք մեր պարտականությունները»,- նշեց Սարգսյանը։

Լիբանանի զորախմբի հրամանատար, կապիտան Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ, և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պահպանվում են հիգիենայի բոլոր կանոնները։

«Իտալացիների կողմից այստեղ իրականացվել են դասընթացներ, թե ինչպես զերծ մնանք այդ վիրուսով վարակվելուց և տարածումից։ Ներկա պահին մեր անձնակազմը կատարում է հերթապահություն՝ դիմակներով և ձեռնոցներով։ Մենք ծառայություն ենք իրականացնում 24/7 ռեժիմով, ապահովելով անվտանգություն։ Մեր անձնակազմն ապահովված է բժշկական ձեռնոցներով, սպիրտով և դիմակներով»,- ասաց Լիբանանի զորախմբի հրամանատարը։

Комментариев нет:

Отправить комментарий