500-ԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ, ՆԱԽԱԳԱՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Հարգելի պ-ն Է. Մարտիրոսյան, ես որպես իրավապաշտպան տարբեր մարզերից ամենօրյա ռեժիմով մեր քաղաքացիներից ստանում եմ մոտ 300-ից ավել նամակներ:
Բոլորը անհանգստացած են հանրաքվեի կազմակերպման գործնթացից:
Մարզերից և Երևանից ստացված տեղեկությունների ամփոփման ընթացքում, ստացվել է հետևյալ պատկերը, 500-ից ավել, հանրաքվեի ընտրական հանձնաժողովի նախագահներ են դարձել ՀՀԿ անդամները, քանի որ հանձնաժողովի նախագահներն էլ ընտրվում են ձայների մեծամասնությամբ, ողջամտորեն կարելի է ենթադրել, որ վերը նշված հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ-ականները:
Վստահ եմ, որ ես չէ, որ Ձեզ պետք է բացատրեմ, թե ինչ վտանգներով է հղի նման իրավիճակը:
Կխնդրեի Ձեզ, որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի Ժ/Պ ստուգել սույն տեղեկատվությունը և հնարավորինս չեզոքացնել ազգային անվտանգությանը սպառնացող առերևույթ վտանգը և հայտնաբերել հեղափոխության արժեքների այն դավաճաններին, ովքեր թույլ են տվել նման իրավիճակի կայացումը:
Կարծում եմ, որ սույն հանգամանքը ավելի մեծ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը
քան Սերժի մնացորդ Արթուր Դավթյանի անօրինական ցուցումների հետևանքով, վերջինիս հրաժարականը պահանջող իմ և փաստաբան Սուսաննա Սարգսյանին լռեցնելու անհաջող փորձերը:
Ավելացնեմ նաև, որ իմ սուբյեկտիվ կարծիքով Արթուր Դավթյանի հետագա պաշտոնավարումը, ազատության մեջ գտնվելը, խաթարում է ՀՀ ում արդարադատության բուն էությունը, ռեալ սպառնալիք է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը և այդ պատճառով, կրկին անգամ պահանջում եմ Սերժի մնացորդ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Բարի ծառայության մաղթանքներով
Комментариев нет:
Отправить комментарий