Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Բակո Սահակյանին զանգվածային մահափորձի համար
Հայաստանում օր-օրի, նույնիսկ ժամ առ ժամ ավելանում է կորանավիրուսով վարակված քաղաքացիների թիվ։ Ցավոք, արդեն ունենք մահվան երեք դեպք։ Արատակարգ դրության պայմաններում, ազատ տեղաշարժման սահմանափական կաննոնները խախտելու համար ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Այսօր արդեն պետք է արձանագրենք, որ պետության նկատմամբ ահագնացող լուրջ վտանգը, մարդկային կյանք կոչվածը ադյպես էլ ազդակ չհանդիսացավ Արցախի իշխանությունների և մասնավորապես նախագահ Բակո Սահակյանի համար։
Չնայած հազարավոր քաղաքացիների հորդորին ու խնդրանքին, երկու օր անց Արցախում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախօերին անդրադարձել էի Սահակյանի համապետական ընտրությունները մարդկային կյանքի գնով անցկացնելու որոշման մասին։
Սահակյանն աչք փակելով աշխարհում ավելի քան 30 հազար մարդու կյանք խլած պանդեմիայի վրա, հակադարձեց ՀՀ իշխանություններին և կրկին առաջ քաշեց հետևյալ թեզը՝ Արցախը Հայաստան չէ, և վերջ։ Սա իրավիճակի բարոյական և որոշ չափով նաև քաղաքական կողմն է։
Անդրադառնամ թերևս խնդրի իրավական հատվածին։ Մարտի 23-ին ՀՀ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.
Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 ՀՀ դրամից 800.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:
124.1 հոդվածի հիմքում թերևս անզգուշությամբ նաև ոչ գիտակցաբար մարդուն կյանքից զրկելն է, կամ կյանքին վնաս պատճառելը։ Սահակյան Բակոյի վրա 124․1 հոդվածը չի կարող ազդել, քանզի նա գիտակցաբար է փորձում վտանգել տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։
Ի՞նչպես որակել Սահակյանի քայլը, եթե ոչ զանգվածային մահափորձ։
ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ, ինչպես նաև 112-րդ հոդվածները ցայտուն կերպով «խոսում» են Բակո Սահակյանի հնարավոր հանցակազմի և հանցավոր մտադրությունների մասին։
Ո՞վ է պատասխան տալու, եթե Արցախի ընտրությունների անցկացման հետևանքով մարդիկ վարակվեն և Աստված մի արասցե մահանան։ Պատասխանը պարզ է՝ ընտրությունների անցկացման գլխավոր պատասխանատուն և երաշխավորը՝ պետության ղեկավարը։
Բակո Սահակյանը պետք է քրաեական պատասխանատվության ենթարկվի գիտակցաբար և բացառված չէ նաև միտումնավոր մարդկանց կյանքին վնաս պատճառելու համար։ Ոմանք կհակադարձեն, որ հարցագործությունը տեղի է ունենում Հայաստանի սահմաններից դուրս։ Նման պնդումներին ի պատասխան նշեմ, որ թե Բակո Սահակյանը և թե Արցախում բնակվող մեր հայրենակիցները դե յուրե ՀՀ քաղաքացիներ են, նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր։ Այսինքն հանցագործությունը իրավական առումով տեղի է ունենում Հայաստանի հանրապետույթյան քաղաքացիների նկատմամբ, իսկ հանցագործության հեղինակը ՀՀ քաղաքացի է։
Եվ պետք չէ մոռանալ, որ Արցախը Հայաստան է, և վերջ։David Jalalyan/Դավիթ Ջալալյան
Комментариев нет:
Отправить комментарий