hetaxuyzlratvakan

суббота, 28 марта 2020 г.

Արտակ Գալստյանը իր էջում գրել է

ՈՒԶԵՍ ԹԵ՞ ՉՈՒԶԵՍ, ԱՌԵՐԵՍՎԵԼՈՒ ԵՍ ԱՆՑՅԱԼԻԴ ՀԵՏ

Երեկ հրապարակում էի կատարել, որտեղ մասնավորապես նշել էի, որ
<<Յուրի Խաչատուրովը  հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ բացատրություններ, թե՞ արդյոք իրական են այն լուրերը,
- որ ապրիլյան քառօրյայի օրերին ինքը բիլիարդ է խաղացել և իր պարտականությունները չի կատարել
-որ ինքն է հրաման տվել, որ մեր զորքերը կրակ չբացեն հարձակվող թշնամու վրա
-որ ազերիների հարձակումից առաջ հավաքվել են առաջնագծում կանգնած զինվորների զենքերը և ռազմամթերքը
- որ տանկերում վառելիք չի եղել
-որ հակահետախուզությունը զեկուցել է իրեն հարձակման մասին, բայց ինքը անտեսել է
-որ իրականում 800 հեկտարի համար ազերիները նախկին իշխանավորներին, այդ թվում նաև իրեն վճարել են մոտ 6 միլիարդ դոլար և այլն>>:
Այս հրապարակմանը արձագանքել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը և իմ հրապարակումը որակել, որպես զրպարտություն:
Ինչպես տեսնում ենք, իմ հրապարակման մեջ միակ փաստական տվյալը որ ես ներկայացրել եմ, դա այն է, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողովին, որը հանրահայտ փաստ է, քանի որ Յուրի Խաչատուրովը դա արել է գրավոր և հրապարակային:
Մնացած առերևույթ մեղադրանքների հետ կապված, ես ընդամենը հորդորել եմ Յուրի Խաչատուրովին, որպեսզի գնա ԱԺ և հերքի ոչ միայն այդ մեղադրանքները, այլ նաև պատասխանի պատգամավորների հարցերին:
Քանի որ սա  հասկանում է, նույնիսկ համալսարանի իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը, պետք է որ խնդիրներ չառաջացներ  նաև փաստաբանական պալատի փաստաբանի մոտ:
Քանի որ երկրում իրավիճակ է փոխվել և բուն իմաստով  նախկին իշխանավորները զրկված են իրենց անձնական հարցերը  անբարոյականի զավակ <<խլյուպիկ>>  կեղծանունով  վկաներով և գործ տալով լուծելու հնարավորությունից, Յուրի Խաչատուրովը այս անգամ որոշել է ինձ արձագանքել  իր կին փաստաբանի միջոցով:
 Կին փաստաբանին չեմ պատասխանի, բայց Խաչատուրովին կասեմ հետևյալը:
Մենք բոլորս ուզենք թե չուզենք, առերեսվում ենք մեր անցյալի հետ, դա կարգավորվում է բումերանգի օրենքով, ասեմ ավելին, ես կցանկանամ որ  քո մեղքը չհիմնավորվի և դու լիարժեք հասկանաս, թե ինչ է նշանակում  անմեղ մարդկանց գլխին , անբարոյականի զավակ՝ <<խլյուպիկ>>  կեղծանունով  վկաներով  գործ սարքելը: 
Ինչ վերաբերվում է ԱԺ քո չգնալուն, ապա ասեմ, ուզես թե չուզես գնալու ես, չգնաս ինքնակամ, կկատարվի  օրենսդրական փոփոխություն և քեզ բերման կենթարկեն ԱԺ և դու ստիպված կլինես պատասխանես, ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ ապրիլյան քառօրյայի զոհերի հոգիների հարցերին, թե ի՞նչու կործանվեց նրանց երիտասարդ կյանքը, կպատասխանես նաև եռաբլուրում հանգչող մեր հերոսների հոգիներին, թե՞ ուր է 800 հեկտար հողը, որը վերջիններս գրավել էին իրենց կյանքի գնով:
Իսկ թեմայից դուրս, կցանկանամ քեզ ևս մեկ հարց տամ:
90-ականների սկզբին, Անդրկովկասյան Ռազմական օկրուգից, ուղղաթիռով  մի խումբ ժամանեց Բերդ քաղաք: Խումբը ղեկավարում էր մի թրքացած հայ: Վերջինս  պայթեցրեց հակակարկտային չորս հրանոթ, որպեսզի մեր ինքնապաշտպանական ուժերը չկարողանան կրակել դրանցով ազերիների ուղղությամբ, ( հրանոթներից երեքը մի կերպ հաջողվեց թաքցնել թրքացած հայից ):  Հետագայում այդ թրքացած հայը, բարձր պաշտոն ստացավ ՀՀ Զինված ուժերում , դարձավ գեներալ, հաստացրեց վիզը, հարստացավ և բարձ պաշտոն էր զբաղեցնում ԶՈՒ-ում  նաև ապրիլյան քառօրյայի օրերին:
Ի՞նչ կարծիքի ես, նկարագրածս 90-ականների դեպքը և 800 հեկտար հողի կորուստը իրար հետ տրամաբանական կապ ունեն թե՞ ոչ, չե՞ս կարծում արդյոք,  որ 90-ականներին հայրենիքը դավաճանած անձը նույնը կաներ նաև 2016 թ-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ:
Կարծում եմ, որպես ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պետք է որ ընտիր ճանաչես նշվածս թրքացած հային:
Ամփոփեմ  հորդորով:
Գնա ԱԺ, պատասխանիր  հասարակությանը հուզող հարցերին, հերքիր քեզ առերևույթ մեղսագրվող արարքները,  քո պահվածքով մի խորացրա կասկածները և մի արատավորի  ՀՀ ԶՈՒ սպայի պատիվը:

Արտակ ԳալստյանԱրտակ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий