hetaxuyzlratvakan

понедельник, 9 марта 2020 г.

Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՔԿ ին բաց հայտարարություն է արել։

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՔԿ -ին հանրայնորեն
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դիմումը ՀՀ քննչական կոմիտեին

ՀՀ Քննչական Կոմիտե-ին, 

Սույն անձնավորությունը կաոսկածվում է 2019թ․ սեպտեմբերի 6-ին իմ վրա կազմակերպված ավազակային հարձակման, հեռախոսի հափշտակման ու սպառնալիքների միացյալ գործով, որի քննությունը Նոր նորքի քննչական կոմիտեից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի կարևոր գործերի քննության վարչություն /քննիչ Դ․Փարվանյան/։ 

Սույն անձնավորությունը գտնվում/բնակվում է Ռուսաստանում, ու այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ, թե  քննչական մարմինն ինչ գործողություններ է կատարել նրան Ռուսաստանից պահանջելու ուղղությամբ։ Գիտեմ, որ ինքնությունը հաստատված է։ Ցավոք, Նոր Նորքի քննչական կոմիտեն ոչինչ չձեռնարկեց այս հանցագործության բացահայտման ու կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Սույն անձնավորությունը անպատիժ մնալով՝ վերջին ամիսներին անթաքույց զբաղված է եղել ինձ վերաբերող կեղծ լուրեր տարածելով, վիրավորական գրառումներով, ինչը համարում եմ անպատժելիության հետևանք։

Այսօր, սույն անձնավորությունը ներքին հաղորդագրություններով դիմել է տարբեր թերթերի, ինչպես նաև հրապարակային այս գրառումով կեղծիք է տարածել, թե իբրև Ռուսաստանում արգելափակվել է իմ մուտքը։ 

Հայտարարում եմ, որ բառացիորեն նոր եմ վերադարձել Ռուսաստանից ու որևէ մուտքի խոչընդոտ չունեմ։ 

Անցած ամիսներին այս անձի թաքնվելը Հայաստանի իրավապահներից պետք է բավարար լիներ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու ու Ռուսաստանից պահանջելու համար։

Դիմում և պահանջում եմ միջոցներ ձեռնարկել հայ-ռուսական համագործակցության պայմանագրերով պահանջել այս շարքային զրպարտիչին և հարցաքննել իմ վրա ավազակային հարձակման, հեռախոսի հափշտակման ու սպառնալիքների միացյալ գործով։ Հայաստանը և Ռուսատանն  ունեն իրավական փոխօգնության պայմանագրեր ու մեխանիզմներ, և որպես Հանրային խորհրդի նախագահ պահանջում եմ դրանք գործի դնել հանցագործության մեջ կասկածվողին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ 

Հանրային խորհրդի նախագահ
Ստյոպա Սաֆարյան 
9 մարտի, 2020թ․

Комментариев нет:

Отправить комментарий