hetaxuyzlratvakan

понедельник, 9 марта 2020 г.

Թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը ձերբակալվել է. ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած, որպես թեյավճար գումար հավաքագրի եւ ամեն ամիս որպես կաշառք 50 000 դրամ տա իրեն սպառնալով եւ ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց եւ փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից: Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից: 

Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեկան գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե:

Комментариев нет:

Отправить комментарий