hetaxuyzlratvakan

воскресенье, 22 марта 2020 г.

Արտակ Գալստյանը իր էջում գրել է

ԿԵՂԾ ԱՐՔԱՆ ԵՎ ԲՈՐԵՆԻՆԵՐԸ

Հայաստանը իր պատմության մեջ ունեցել է իրական և կեղծ արքաներ:
Կեղծ արքաները իրենց հերթին ստեղծել են իրենցից մանր կեղծ իշխանիկներին, որոնք էլ շրջապատվել են բորենիներով և այդպես կառավարել են երկիրը:
Սակայն կեղծ՝ արքաների, իշխանիկների և նրանց բորենիների իշխանությունը միշտ ավարտվել է, երբ հրապարակ է դուրս եկել իրական Արքան:
Այդ ժամանակ, նախկիններից մնացել է միայն գարշահոտությունը և բորենիների վնգստոցը:
Այս նույն երևույթից զերծ չի մնացել նաև այսօրվա Հայաստանը:
20 տարի երկիրը կառավարեցին երկու կեղծ արքա, ստեղծեցին իրենց կեղծ իշխանիկներին, պայմանականորեն անվանենք նրանց բարերարներ և ըստ ավանդույթի շրջապատեցին բորենիներով:
2018-ին իրական առաջնորդի հրապարակ դուրս գալուց հետո, կեղծ արքաները հեռացան, բայց նրանց կեղծ իշխանիկները՝ այսպես կոչված բարերարները,  իրենց բորենիներով մնացին և շարունակում են գարշահոտություն տարածել:
Հին ասացվածք կա
<<Եթե շանը չես սիրում, տիրոջ խաթր փայտով չես խփում>>
Պետք է արձանագրել, որ ասացվածքը այս տեսքով այսօրվա Հայաստանում կիրառման ենթակա չէ. Քանի որ ոչ ժողովուրդը ոչ կեղծ բարերարներին է սիրում, ոչ էլ նրանց շրջապատի բորենիներին:
Կարծում եմ ստեղծված իրավիճակից լուծումը հետևյալն է:
Որպեսզի կեղծ բարերարների և նրանց բորենիների գարշահոտությունը իսպառ վերանա  երկրից, , ըստ ասացվածքի պետք է պայմանականորեն փայտով հարվածել հենց կեղծ իշխանիկների՝ բարերարների գլխին, այդ ժամանակ, գարշահոտությունը և բորենիների վնգստոցը իսպառ կվերանա:
Հավատացեք, այլ լուծում չկա:
Հ.Գ
Հենց նոր տեղեկություն ստացանք, որ ինքնահռչակ կեղծ իշխանիկ՝բարերարներից մեկը, անտեր թողնելով իր վնգստացող բորենիներին,  ընտանյոք հանդերձ մեկնել է Դուբայ, ավելի ապահով վայրում կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
Օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ ինքնահռչակ կեղծ իշխանիկ բարերարը,  իրականում ընտանյոք հանդերձ մեկնել է Դուբայ, որպեսզի շեյխերից և շեյխուհիներից կարողանա ձեռք բերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը և փրկի հայ8ենիքը, բայց պարտադիր մեկ պայմանով, նրան պատկանող Մոլի առևտրականները, արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, պետք է վճարեն վարձավճարները, անկախ այն հանգամանքից, աշխատել են թե ոչ:
Սույն նյութում առկա բոլոր նմանությունները պատահական են, իրական է միայն փայտը, որը  պայմանականորեն արագ կիջնի կեղծ իշխանիկ՝ բարերարի գլխին, եթե վերջինս  չսանձի իր բորենիներին և չվերացնի իրենցից տարածվող գարշահոտության աղբյուրը:

Комментариев нет:

Отправить комментарий