Մենք ապրում ենք մի կյանք, որտեղ մենք ունենում ենք լավ և վատ անակնկալներ, և մենք ապահովագրված չենք թե ինչ տեղի կունենա մեզ հետ մի րոպե, անգամ 1 վայրկյան հետո: Ես ուզում եմ քաջալերել իմ ժողովրդին, որը դարեր շարունակ անցել է դժվարին ճանապարհ, հաղթահարել և՛ թշնամիների հարձակումները, և՛ սովը, ցուրտը, գոյատևելու համար մաքառել, պայքարել է և մինչև այսօր շարունակում է իր պայքարը: ԵՒ ահա այս գալիք շատ կարևոր պահը՝ ապրիլի 5-ը, որի ժամանակ պետք է վերջնականապես վերջ դնեինք նախկին իշխանական և գավառական համակարգին, որը 30 տարի շարունակ թալանում էր երկիրը, ժողովրդին, և թվում էր՝ ապահովված են բալոտի հոտ եկող այդ ճղճիմ սահմանադրական կետերով, որը դժվարամարս էր ժողովուրդի համար և սրտխառնոց էր զգում, և սիրելի ընկերներ, ինչպես տեսնում եք կորոնավիրուսից խուսափելն անհնարին էր, բայց մենք տոկուն ենք,արի ենք և կհաղթահարենք նաև այս պահը: Մենք հաղթող ենք: Ես ձեզ փոխանցում եմ իմ բարի, դրական էներգիան, որը ես կուտակել եմ Ուտիաց աշխարհում: Ուժեղ եղեք իմ սիրելի ազգ, տոկուն մնացեք, առողջություն եմ ցանկանում բոլորիս, դուրս շպրտենք կորոնավիրուսը, քանի որ մենք ժամանակ չունենք և պետք է շարժվեք առաջ: ԴՈՒԽՈՎ:
հ.գ. Ժողովուրդ ջան, չմտածե՛ք կորոնավիրուսին կջարդենք: Իսկ ապրիլի 5-ի համար «կորոնան» գլխներին ինքնահռչակները մեկ պատասխան են ունենալու՝ 3 տառ՝ «ԱՅՈ»:Էրիկա Հարությունյանը իր էջում գրել է
Комментариев нет:
Отправить комментарий