hetaxuyzlratvakan

понедельник, 13 апреля 2020 г.

Արա Հովհաննիսյանի աղմկահարույց բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Բարև  Նիկոլ։ Միշտ գրառումներիս  մեջ  դիմել եմ քեզ պարոնով, այս  անգամ որոշեցի դիմեմ անմիջական, առանց ձևականությունների։ Նիկոլ   գրեթե բոլորն են ինձ  ճանաչում, մի մասը գնահատում են, մի մասը ինձ վարքաբեկում, մի մասը  հեգնում է, մի մասն էլ ջան ասում, մյուսը  վիրավորում, այս պահին նույն պարագայում  նաև դու էս։ Ես  արմատներով  Մշեցի եմ ու  հպարտ եմ, որ  պապերս ու ապու  պապերս  եղել են  Մշեցիներ։ Եղել են  չափից  ավել  հայրենասեր ու  ունեցել ենք  մեծ շատ մեծ ու հզոր  հավատք  Աստծո  հանդեպ։ Այդպես սերնդե-սերունդ, որպես  ժառանգություն, այդ  հայրենասիրական  հոգին ու  ոգին  մեզ  է ժառանգություն  հասել։  Այո',  դա  իրոք  հպարտություն է։  Մենք  հայերս  միշտ  ունեցել ենք  թշնամի թե սև թե սպիտակ։  Հայի  թշնամին, որը  գործել է  միշտ  ընդհատակից, դա ի սկզբանե  եղել է  ռուսը, իսկ  բացահայտ,  դա  թուրքն է։ Նիկոլ քեզ այս բաց  նամակով  չէի  դիմի եթե հնարավորություն  ունենայի  անձնականով  գրել։  Շատ  բաներ  կան  ասելու, խոսելու, բայց  ցավոք  քեզ  դարձրել են  ենթականերդ հանրության, քո  ժողովրդի համար  այնքան  անհասանելի, որքան  նախկին  ռեժիմն էր 25 տարի  անհասանելի ժողովրդի  համար։  Նիկոլ  ջան, եղբայր, այդ ժողովուրդը  քո  սեփական  հայն է, այն հայը, որը  քեզ  2018  թ-ին  ու  քո  գլխավորությամբ քո  թիմին  ձայն  ու  քվե տվեց։ Այսօր  ցավալին այն է, որ քեզ  ընտրողը  չի կարում քեզ հետ  կապնվել, քեզ  հետ  հաղորդակցվել և այլն։ Դու  մեկ  սխալ  բան  արեցիր, որ  թույլ  տվեցիր  քո  ամենա հավատարիմ  մարդու  անմեղությունը  դնեն  կասկածի  տակ  ու  շինծու  գործ  հարուցեն։  Ու ներկայիս  նախարարներիցդ  մեկը կեխծ  ցուցմունք  տա  մի  մարդու  վրա, որը  թե  ժողովրդին, թե  քեզ  նվիրված  էր։ Հիմա  քեզ  նվիրված  ու  հավատարիմ  թիմիդ ներսում  ունես  5  հավատարիմ  մարդ։ Ցավոք  ժողովուրդը  քիչ - քիչ  սկսել է  հիասթափվել  մի  բանի  համար.....  Թալանչիներին  ազատության մեջ  թողելու  ու  թալանը  100%  ով  ետ  չբերելու  համար։  Նիկոլ  ջան  սթափվիր, քանի  որ  եկել է  քո  քայլերը վերջնակետին  հասցնելու ժամանակը։
Նիկոլ  ջան,  դու  մենակ  չես, ես քո  հետ եմ, թե հիմա, թե վաղը, թե  մյուս  օրը։
Գիտեմ, որ  Մշեցիները և Սասունցիները  մոլեգին  հայրենասերներ են։ Դու  ինքդ  նոյնպես  հայրենասեր  էս........................
 Ինձ   հաճախ են  ասում, զարմանում ենք  քո  տեսակի  վրա, թե  ոնց  կարելի է  առանց  օգուտի ու շահի կռիվ տալ ու  պայքարել  արդարության  համար, ցույցերին բոլոր ակտիվ  մասնակցել ես, ծեծվելու ժամանակ  ծեծվել էս, բայց  չես  խբել,  բայց  պատժել  ու  ստորացրել էս։  Այո' Նժդեհի  ու  Անդրանիկի  զավակները, թոռները  ու ծոռները  ներել  չգիտեն մարտի դաշտում.........
Նիկոլ, մի  կոտրիր  ընտրողներիդ  հույսը  հաճոյանալով  մի  քանի  Ոչմիբանների  համար։  Այսօր  քո  թիկունքը  քո  ժողովուրդն է  ։ Սթափվի'ր....Նիկոլ, սթափվի'ր...
Թավիշը  լավ  բան է, բայց  քաղաքական  դաշտում  ու  մարտի դաշտում թավիշով  տանուլ  կտաս, կպարտվես, քանի որ  <<վստահելիներդ >> չեն  ասում, բայց  արդեն  կորցնելուց  10 րոպե ես  պակաս։  Այսօր ես կանգնել եմ  փաստի  առաջ, հանուն  քո, հանուն քո ընտանիքի, հանուն  ժողովրդիս արժանապատվությունը  ու  ինքնասիրությունը  բարձր   պահելու  համար։  Հիմա  հարցը  դա  չէ, ինձ համար կյանքում  կարևորագույն  սինդրոմը  ոչ թե  հարստությունը, փողն է,  այլ  իմ ժողովրդի  բարեկեցիկ ու  երջանիկ  կյանքը, մեր  ապագա  սերունդների  ապահով  կյանքը ու  անհոգ  մանկությունը։  Նախկին  ռեժիմը  բոլորիս  մանկությունը  խլեց, մեր պապերի ժառանգությունը, ծնողների  հալալ քրտինքով վաստակածները, խլեցին ու այսօր դարձան Դոդի  Գագոներ, Լֆիկ  Սամոներ, Շմայսներ, Սաշիկներ, Չոռնի Գագոներ, Սուրիկ  Խաչատրյաններ  և այլն։ Նիկոլ  ջան խնդրում եմ լսիր ժողովրդիդ։ Դու, որ  անկեխծ  ու  պարզ էս, քեզ թվում է թե շուրջ բոլորդ քո հանդեպ  անկեղծ  են։  Ցավոք  ոչ,.....քեզ  շրջապատողներիդ  մեծ  մասը  խաբեբա, սրիկաներ են։ Ամեն մեկը  իր գրպանի ու կնոջը  ու  երեխաներին  շքեղ  կյանքով  ապահովելու գաղափարներով  է  շարժվում։
Մաքրիր  դաշտդ։ Երբ  քեզ  պետք  լինի, ժամանակ  տրամադրիր  հանդիպենք  ու  փաստերով կասեմ աչքերիդ մեջ  նայելով  ո°վ   ով է։  Բայց  կրկնում եմ  ժամանակը  մի  ձգիր։ Քո թավիշի  պատճառով  քաղաքական դաշտում քո  հակառակորդներին  հզորացրել ես, սարգել էս գել ու  գազան, իսկ քո  հետնորդներին սարգել ես  հնազանդ միմոս։ Մի  շարք  զոմբիների  համար, դու  Հիսուսնես դարձել ցանկացած առողջ  բանականություն ունեցող  մարդու  համար և դու  մեզանից  մեկն էս` ՀՀ  քաղաքացի։ Քո  ամենավատ  բանը այն է, որ շատ ինքնասածի ես։ Հիշիր մի բան, որ այսօր  ղեկավարես դարձել քո սեփական ժողովրդի  շնորհիվ, էն  ժողովրդի, որ  ասում էիր,....ՈՉ մի  մուկ, ՈՉ մի ձուկ չի պլստալու։  Բայց արի ու տես քանի հոգի  ճողոպրեցին, պլստացին, փախցրին  հենց  ԱԱԾ-ականները  Վանեցյանի  վկաներից, քննիչներից։ Հարց- թշնամու`թուրքի լավը լինո՞ւմ է.....Եթե  թուրքա  ու  թշնամի  ,ոնց  կարա  լինի  լավը։Նույնը  Նախկին ռեժիմի  մնացորդներն են,որքան էլ շարժվեն զուտ քեզ հաճոյանալու  համար,մեկ է  հհկ-ի ,ռեժիմի  ու  ռեժիմից  դաստիրակվածի  լավը  չի  կարող  լինել։

Իմ  հոգին  ու սիրտը ցավում է, որ   կարողացան քեզ շեղել  ճշմարտությունից  ու  մոլորեցրեցին։  Խնդրում եմ  ժողովրդիս վերջին հույսը ու  ժպիտը  չկոտրես։
Երդվիր Աստծո անունով, որ  չես  հիասթափեցնի  ժողովրդին ու  100% անոց պետության  սեփականությունները  հետ  կտաս  պետությանը, ժողովրդից  թալանածն էլ կվերադարձնես   ժողովրդին։
Բոլոր  թալանչիները  պետք է  մնան  այն  հագուստով,ոը  հագուստով  որ  եկան  իշխանություն։  Այլ  տարբերակ  չկա  ու  չի  կարող  լինել։

Թող  քո  սրտով  Աստված  Քեզ  տա, թիմիդ  սրտով էլ  իրանց  տա։

Իմ  հոգին ,սիրտը ու խիղճը ......հանձնվել  չգիտիՍթափվիր Նիկոլ....Սթափվիր։

Комментариев нет:

Отправить комментарий