hetaxuyzlratvakan

среда, 8 апреля 2020 г.

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ, ԱՅԼ ՇԱՏ ՏԵՂԻՆ, ԵՍ ԿԱՍԵԻ ՆԱԵՎ ՈՒՇԱՑԱԾ

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ, ԱՅԼ ՇԱՏ ՏԵՂԻՆ, ԵՍ ԿԱՍԵԻ ՆԱԵՎ ՈՒՇԱՑԱԾ
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ, ԱՅԼ ՇԱՏ ՏԵՂԻՆ, ԵՍ ԿԱՍԵԻ ՆԱԵՎ ՈՒՇԱՑԱԾ 

Այսօր կարդացի ՀՀ  առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի  հասարակությանը և իշխանություններին ուղղված կոչը:
Վերջինս ավելորդ գրգռությունից խուսափելու նպատակով  ի թիվս այլոց առաջարկում էր, իշխանությանը կասեցնել  ԱԺ ապրիլյան քառօրյայան ուսումնասիրող  քննիչ հանձնաժողովի աշխատանքները,  իսկ  Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին հայտարարելով ընդիմություն, կոչ էր անում  հրամայել իրենց ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներին  չքննադատել  իշխանություններին:
Այլ կերպ ասած Լևոն Տեր Պետրոսյանը գործարք է առաջարկում  իշխանությանը, վերջիններս կասեցնում են ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքները, իսկ դրա դիմաց երկու նախագահները հրահանգում են իրենց լրատվամիջոցներին չքննադատել իշխանությանը:
Ակամայից հիշեցի 1999 թ-ի հոկտեմբերի 27-ը, երբ ԱԺ ում դեռ չէին սառել սպանվածների դիերը,  Լևոն Տեր Պետրոսյանը  կոչ  արեց  ժողովրդին, համախմբվել նախագահ Քոչարյանի շուրջը, այսինքն  ընդունել տեղի ունեցածը որպես օրինաչափություն և չնդվզել, հավանաբար կրկին ավելորդ գրգռություններից խուսափելու համար:
Առաջին նախագահի այս կոչից հետո,  հեըևեց 20 տարի տևող թալան, կրկին կեղծված ընտրություններ, սպանություններ, արտագաղթ, հազարավոր մարդկային  խեղված  ճակատագրեր և գլխավոր արդյունքը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը այդպես էլ քաղաքական գնահատական չտվեցին Լևոն Տեր Պետրոսյանի իշխանության տարիներին:
Այսօր, երբ նոր իշխանությունը փորձում է գնահատական տալ նախկիններին, իսյ Սերժ Սարգսյանը համաձայնվել է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով, Լևոն Տեր Պետրոսյանը  կրկին կոչ է անում չանել այդ քայլը և կասեցնել ավելորդ գրգռություն ստեղծելուն ուղղված քայլերը:
Զավեշտալի է, որ ապրիլյան ողբերգությունը, 100-ից ավել զոհերը, 800 հեկտար տարածքային կորուստը առաջին նախագահի համար ընդամենը ավելորդ գրգռության առիթ են:
Ուշագրավ է նաև այն, որ Լևոն Տեր Պետրոսյանը փորձում է, որպես ընդիմություն ներկայացնել անձանց, որոնց իշխանությանը 2008թ-ին անվանում էր մոնղոլ թաթարների իշխանություն, այսինքն թշնամի, հրոսակ, երկիրը թալանող և ասպատակող քոչվորներ:
Կարծում եմ պետք չէ գիտնական լինել, որպեսզի հասկանալ, որ թշնամին չի կարող երկրում  լինել ընդիմություն, առավել ևս   ունենալ հայամետ կամ պետականամետ մտածելակերպ, առավել աբսուրդ է թշնամուն մեղադրել ՀՀ-ին դավաճանելու մեջ:
Իսկ ինչ վերաբերվում է  կորոնավիրուսի համաճարակը որպես պատերազմ դիտարկելուն և այդ իրավիճակում ավելորդ գրգռություն առաջացնելուց խուսափելու առաջին նախագահի առաջարկած տեսլականին, ապա կասեմ հետևյալը՝
Քանի դեռ լուծված չէ Արցախի հարցը,  ՀՀ-ն շրջափակման մեջ է, իսկ սահմանին էլ զինվոր է զոհվում, ապա 1988-ից սկսված պատերազմը միայն միամիտը կարող է համարել ավարտված:
Ըստ այդմ ավելորդ գրգռություններից խուսափելու համար կարելի էր
- չկասեցնել ՀՅԴ գործունեությունը ՀՀ ում:
- չկեղծել 1995 թ-ի Աժ ընտրությունները և սահմանադրական հանրաքվեն
-  1996 թ-ին կարելի էր գնալ  նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
-1998-ին կարելի էր երկիրը չհանձնել առաջին նախագահի կողմից անվանակոչաց մոնղոլ թաթարներին:
-1999-ին հոկտեբերի 27 չիրականացնել
-2016-ին ապրիլյան քառօրյայի դավաճանությունը չիրականացնել
-պետությունը չթալանել, կոռուպցիան չխթանել և այլն:
Ամփոփեմ
Եթե վերը թվարկածը ավելորդ գրգռություն չի առաջացրել ժողովրդի մոտ, ապա քառօրյայի ԱԺ լսումները առավել ևս չեն կարող առաջացնել:
Ավելացնեմ, ոչ մի համաճարակ, առավել ևս ոչ մի  ավելորդ գրգռության կանխատեսում, չի կարող ազատել մեղավորներին պատասխանատվությունից, չի կարող ստիպել մեզ մոռանալ քառօրյայի դավաճանությունը,  հոկտեմբերի 27-ը, երկրի թալանը, սպանությունները, արտագաղթը, մարդկային խեղված ճակատագրերը, որից էլ բխում է, որ ՀՀ-ի բոլոր իշխանությունների քաղաքական գնահատականը անխուսափելի է:
Այնպես որ, պ-ն առաջին նախագահ, վերը նշված հարցերի շուրջ ժողովրդի  գրգռությունը բոլորովին էլ ավելորդ չէ, այլ շատ տեղին, ես կասեի նաև ուշացած:

Արտակ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий