Ժամանակն է տույժի ենթարկել
Բաց նամակ երկրիս ղեկավարի աշխատակազմին Հարգանքներով`Աննա Մելկում
Ժամանակին ես անդրադարձել եմ հեռուստատեսային և լրագրողական ո՛չ պատշաճ աշխատանքներին։ ՀՀ֊ում գտնվող լրատվական ծառայությունները ֆինանսավորվում են գովազդներից և մեկ աղբյուրից, որն և իրեն իրավունք է վերապահում թելադրելու կամ հրաման տալու։ Սակայն, այն լրատվական տեղեկատվությունը, որը հասանելի է ժողովրդին, միշտ չէ՛, որ ճիշտ տեղեկություն է։ Ֆեյսբուքյան լեզվով ասած ՝ ֆեյքեր են։ Սիրելի իմ հպարտ ժողովուրդ, վերջերս տեղի է ունեցել այնպիսի մի իրադարձություն, որով ապացուցվեց, որ մեր հեռուստատեսությունը վաղուց հնացել է և մոռացել է, որ աշխատում է ո՛չ միայն ՀՀ հանրության համար, այլև սփյուռքի և աշխարհի շատ երկրների համար։ Նա ցուցադրեց ո՛չ խելացի և ո՛չ պրոֆեսիոնալ աշխատանք, այսինքն ՝ ծաղրի ենթարկեցին մեր երկրի Վարչապետի ելույթը։ Չգիտեմ դա կատարվել է միտումնավոր, թե աշխատակացմի ո՛չ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, դա թող որոշեն մասնագետները։ Սակայն կարող եմ ասել, որ նրանք մնացին անպատիժ, այսինքն հետագայում սխալը կրկնելու իրավունքով։ Աշխատանքից հեռացման դիմում գրել և թափուր թողնել աշխատանքային հաստիքը, դա դեռ չի նշանակում, որ կորցրեց աշխատանքը կամ նա չի կարող իր գործունեությունը շարունակել մեկ այլ ծառայությունում։
ՀՀ հեռուստաընկերությունները մոտ երեսուն տարի մեզ հրամցրել են ծախված և խիստ ցածր մակարդակի լրագրողների կողմից ո՛չ լիարժեք կամ մասամբ լիարժեք տեղեկություններ, սակայն ոչ մի դեպքում այն չի պատժվել և մինչ օրս էլ այն աշխատում է այդ անպատժելիության սկզբունքով։ Գաղտնիք չէ, որ ՀՀ հեռուստաալիքների մեծ մասը պատկանում է ՀՀ կառավարության նախկին ղեկավարներին, այսինքն երկրի մեծ լրատվական բաժինը առ օրս ենթարկվում է նախկին թալանչի ռեժիմին, որն և իրեն մեծ իրավունքներ է վերապահում։
2018թ. ՀՀ ո՛չ բռնի, թավշյա և սիրո հեղափոխությունը փոխեց երկրի կառավարումը և նոր շունչ մտցվեց երկրի ժողովրդի և մտածելակերպի մեջ։ Սակայն հեռուստատեսությունը մնաց անփոփոխ և իր սկզբունքները չզիջող հաստատություն։ Նա դեռ երկար ժամանակ կծառայի նախկին կլանի "տիրոջը" և դեռ այդ հեռուստաեթերներից ժողովուրդը կլսի խոսքի ազատությանը փոխարինած ատելության խոսք քարոզարշավը, քանի դեռ վարչական տուժի չի ենթարկվել։ Այո՛ ՀՀ հպարտ քաղաքացին խնդրում և պահանջում է, վարչական տուգանքի պատժամիջոցներ կիրառել այն լրատվականների վրա, որոնք չեն ցանկանում քայլել ժամանակի զարգացումների հետ համահունչ և չեն հարմարվում այժամիա երկրի ղեկավարի գոյության և կառավարման հետ, որտեղից որ ժողովրդին տարածում են շինծու և ոչ պարկեշտ հաղորդումներ։ Վարչական տուգանքները կստիպի կարգի հրավիրվել, աշխատել միայն պրոֆեսիոնալ լրագրողների, բարեհամբույր և կիրթ հաղորդավարների հետ։ Եթերներից չեն հնչվի ատելության խոսք կամ կեղծ տեղեկատվություն, կկազմակերպվի ավելի զարգացած և ավելի խելամիտ ուսուցողական եթերներ։
Комментариев нет:
Отправить комментарий