Բարև Ձեզ , սիրելի հայրենակիցներ, սիրելի հեղափոխականներ։ Որոշեցի իմ մեջ կուտակված գաղափարները և պորտկումները կիսել բոլորիդ հետ.....
1)Ինչպե°ս պահպանել հեղափոխության արժեքները
Հեղափոխությունը' դա վեհ գաղափար է, հեղափոխությունը լինում է բազմատեսակ։
1) Ոչ Բռնի
2) Զինված
3) Բռնությունով
2018 թ-ին , ներկայիս ՀՀ Վարչապետ ` Նիկոլ Փաշինյանը , ընտրեց հեղափոխության 1-ին տարբերակը` - Ոչ բռնի և սիրո։
Այո հեղափոխությունը տեղի ունեցավ, գլխատվեց կառավարման համակարգից նախկին ռեժիմի գլխավոր հրամանատարը քաղաքական իմաստով։
Արդեն հեղափոխության օրվանից անցել է 2 տարի։ Այժմ 2020 թ է։ Այսօր Հայաստանում մեծամասնությունը կազմում է հասարակ քաղաքացին, իսկ փոքրամասնությունը կազմում է ներկայիս կառավարման օղակի պաշտոնատար անձինք, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հեղափոխությունը անկախ իր տեսակից ունի իր սկզբունքները ու գաղափարները։
Բայց ցավոք սրտի բոլոր կետերը չեն որ իրագործվեց, պահպանվեց և ամրագրվեց։
Ցանկացած զարգացած երկրում, երբ իրականացվում է հեղափոխություն, առաջին իսկ պահից հեղափոխության պարագլուխը, ում ժողովուրդը կարգում է որպես երկրի առաջնորդ, համատեղ ուժերով հեղափոխությունը հասցնում են իր վերջնական, տրամաբանական ավարտին։
Ցավոք սրտի Հայաստանում Թավշյա ոչ բռնի և սիրո հեղափոխությունը խալխլվեց և հիմնովին չիրականացավ։ Մենք ազգովի դավաճանեցինք հեղափոխության արժեքները և գաղափարները։
Մենք բոլորս, որպես հեղափոխության հիմնադիրներ, վարչապետը|` որպես առաջնորդ, պարտավոր էինք հենց առաջին իսկ օրվանից, ի լուր ամբողջ աշխարհի չեղյալ ու անվավեր ճանաչել, նախկին ռեժիմի կողմից ստեղծած շինծու Սահմանադրությունը, իրավական համակարգը և ներքին ու արտաքին բոլոր պայմանագրերը։
Այսօր գիտակից մարդիք, որոնք չեն զոմբիացվել, շատ քաջ գիտակցում են, որ հեղափոխությունը չի ավարտվում նախկին ղեկավարի հրաժարականով։
Սիրելի հայրենակիցներ , հեղափոխությունը տվել է իր կայծը, որը ցավոք աստիճանաբար գնում է դեպի մարման ու կործանման։ Ցանկացած ՀՀ քաղաքացի, որը միշտ երազել է լավ, հարուստ երկիը ունենալ, հարուստ ու առողջ տնտեսություն ունենալ, ուրեմն ինձանից և յուրաքանչյուրիցդ սկսած պարտավոր ենք համախմբվել, թիկունք կանգնել մեր Վարչապետին` Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությունը լիարժեք 100% ով հասցնել իր տրամաբանական ավարտին։
1) Ազգովի Անվավեր ճանաչել ՍԴ -ն իր օրենքներով
2)Անվավեր Ճանաչել իրավական կառույցները
3) Անհապաղ, առանց վարկյան կորցնելու Հայաստանի Հանրապետությանը լիարժեք վերադարձնել իրեն պատկանող բոլոր սեփականությունը (գործարաններ, առողջարաններ, ֆաբրիկաներ, արտադրամասեր, մարկետներ, ֆերմաներ, հյուրանոցներ, հանգստյան գոտիներ և այլն)
4) Նոր Հայաստանում հիմնովին վերջ դնել նախկին ռեժիմի ժառանգած բարքերը և վարքերը, պաշտոնում մնացած թերմածքներով հանդերձ։
5) ԱԺ-ն ՀՀ Կառավարությունը, որպես ժողովրդավարական երկիր, պետք է լիարժեք պատկանի ժողովրդին։ Վարչապետը պետք է լինի ամեն մի քաղաքացու վարչապետը և հասանելի ամեն մի քաղաքացուն, այլ ոչ թե հասանելի մենակ պատգամավորներին և նախարարներին։
6)Հայաստանում պետք է լինի հավասարություն տնտեսական ոլորտում։ Այլևս չլինի ոչ մի հարուստ, միջին կամ չքավոր։
7)Նոր հայաստանում, ամեն մի քաղաքացի պետք է լինի (Ծառուկյան,Ալեքսանյան,Տաշիր Սամո և այլն)
2)Ինչպես պահպանել հեղափոխության գաղափարները
Հեղափոխության գաղափարը պահպանելը անզոր է իրականացնի մեկ անձը, դա պարտավոր են իրականացնել և մեծամասնությունը, որպես իշխանություն պահանջատեր լինի փոքրամասնությունից, այսինքն իրենց կողմից ընտրված ղեկավարներից։
Եթե, որև է ղեկավար հրաժարվում է ծառայել ժողովրդին, ապա անմիջապես պետք է ազգովի վտարել կառավարման համակարգից։
Վարչապետ + ժողովուրդ + նախագահ պետք է լինեն մեկ բռունցք
Комментариев нет:
Отправить комментарий