hetaxuyzlratvakan

пятница, 10 апреля 2020 г.

ՄԻ՞ԹԵ ՆՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ

Արտակ Գալստյան
ՄԻ՞ԹԵ ՆՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԿԱՆ

Մի հետաքրքիր ավանդական խավ է ձևավորվել մեր երկրում:
Մի մասը կռվում  է սահմանում թուրքի դեմ, ոնց որ թե նվիրյալ հայրենասեր են, ժողովրդի համար պատրաստ նահատակվելու, բայց պատերազմի ավարտից հետո կռվողներից ոմանք սկսել են թալանել , սպանել, ոչնչացնել այդ նույն ժողովրդին, մեկնաբանելով որ կռվել են նրա համար և իրենք արտոնյալ են, օրենքից դուրս ու քեզանից, ՀՀ քաղաքացուց, ում համար որ կռվել են իրենք պետք է լավ ապրեն, իսկ  դու՝ քաղաքացիդ  պետք է իրենց ծառայես:
Նույն տրամաբանությամբ մեկը պատերազմ է հաղթել, մյուսը իբր տնտեսական աճ է գրանցել, մյուսը չի թողել որ Արցախը գրավեն՝ ընդամենը 800 հեկտար է տվել, կրկին հայրենիքի և ժողովրդի համար և կրկին հաջորդել է նույն թալանը, սպանությունը, արտագաղթը:
Թվում էր թե հեղափոխության հաղթանակից հետո այս արատավոր ավանդույթը պետք է ընդհատվեր, բայց ցավոք ոչ:
Հիմա էլ ասում են բա մենք քայլել ենք ձեր համար, տեսեք ինչից և ումից ենք ձեզ փրկել, դրա համար 500.000-ը մեզ քիչ է, իսկ 120.000-ը ձեզ համար շատ, որովհետև ժողովուրդ,  մենք ձեզ համար արած ունենք:
Տրամաբանական հարց է առաջանում, կռվողների, շինարարների, քայլողների, հայրենիքը և ժողովրդին փրկողների այս ավանդական, պարբերաբար  վերարտադրվող  խավը՝ հիմա վերջը ինչի համար է պայքարել, որ իր ժողովուրդը լավ ապրի թե ինքը:
Նախկիններին ասում էինք կաշառակեր են և դա այդպես է ու  հանրահայտ հաստատված փաստ:
Բայց օբյեկտիվ լինելու համար պետք է նաև նշեմ, որ կաշառքը ունի տարբեր անուններ:
Օրինակ նվեր, պարգևավճար, դրամաշնորհ և այլն:
Միշտ կարելի է ասել, այ մենք նախկինների համեմատ լավն ենք, դա էլ է փաստ, որ լավն եք, բայց որ այդպես մտածենք Լևոնը լավն էր կոմունիստներից, մոտ 90 տոկոս ձայն հավաքեց, Ռոբերտը լավն էր Լևոնից, համենայն դեպս ժողովուրդը ցնծությամբ ընդունեց նրա հրաժարականը, Սերժն էլ Ռոբերտից էր լավ, համենայն դեպս մարտի 1 չարեց, հրաժարական տվեց, Քպ-ն էլ լավն է քան թե ՀՀԿ-ն:
Այստեղ են ասել, կլինի որ դուք ոչ թե նախկինների հետ համեմատ, այլ ուղղակի լավը լինեք ձեզ ծնած ժողովրդի՝ ձեր ընտանիքի համար, սա էլ ձեր կարգախոսն է չէ՞:
Դե եթե  ընտանիք ենք, ապա
- ի՞նչու է ընտանիքում մեկի համար 500.000-ը քիչ, իսկ մյուսի համար 120.000-ը շատ:
- ի՞նչու է ընտանիքում մեկը սոված ու անտուն, իսկ մյուսը կուշտ ու ընտանիքի մյուս անդամների << անշնորհակալությունից >>  դժգոհ:
- կարող էք պատկերացնել ձեզ,  տանը խորոված ուտելուց, երբ ձեր եղբայրը, քույրը, զավակը, ծնողը այդ պահին ձեր պատուհանի տակ ոչ սև հաց ունի, ոչ էլ գլխին ծածկ:
Կարծում եմ եթե նույնիսկ այդպիսի ընտանիքներ էլ կան աշխարհում, ապա դրանք հաստատ հայկական լինել չեն կարող:
Մի բան էլ, մենակ չասեք որ նախարարը, պատգամավորը, չինովնիկը ավելի շատ են աշխատում, քան այսօր կորոնովիրուսի դեմ պայքարող բժիշկը կամ ոստիկանը, ԱԻՆ աշխատակիցը:
Վարչապետը ճիշտ հաշվարկ էր արել, եթե մեկ միլիարդ պարգևավճարի գումարը տրամադրենք թոշակառուներին, ապա  նրանց թոշակը կավելանա ընդամենը 160 դրամով և դա ոչինչ չի տա, բայց կարելի էր այդ մեկ միլիարդով 50 բնակարան կառուցել և տալ մեր ընտանիքի այն անդամներին, ովքեր աղետի գոտում  են և անտուն, այ սա կլիներ շոշափելի:
Վարչապետը կրկին ճիշտ է, որ ձեզ բարձր աշխատավարձ ու պարգևավճար է տալիս, դա է պահանջում կառավարման մոդելը, բայց ինձ մի հարց է հետաքրքրում, դուք  դա ոնց էք ստանում և ուտում, երբ ձեր ընտանիքի մեկ այլ անդամ սոված է և անտուն, ի՞նչպես է այդ գումարը կուլ գնում:
Ի դեպ ասում են Վարչապետը պարգևավճար տալիս է, բայց ինքը չի ստանում, կարծում եմ իրենից շատ չեք աշխատում:
Գիտեք ես այդ հարցը ժամանակին  ՀՀԿ-ին էլ եմ տվել, մինչև օրս պատասխան չկա, կարծում եմ դուք էլ չեք կարող այդ հարցին պատասխանել:
Իսկ ճիշտ պատասխանը մեկն է, մենք ընտանիք  չենք, դուք իշխանություն էք, մենք ժողովուրդ,  ընդունեք դա և բոլոր հարցերը կիմաստազրկվեն:


Комментариев нет:

Отправить комментарий