hetaxuyzlratvakan

пятница, 3 апреля 2020 г.

Աննա Մելկումի բաց նամակը զարմացրել է բոլորին

Աննա Մելկումի բաց նամակը
Բաց նամակ համայն
                   հայությանը 
   Թավշյա հեղափոխությունը բառի բուն իմաստով թաղեց մակաբույծ նախկին կառավարությանը , սակայն հիմա նրանք թունավոր սնկերի նման դուրս են պրծել գոմաղբակույտերից և խոչընդոտում են երկրի ներսում գտնվող բնականոն խաղաղությունը։
 Երբեք չկոտրվեք ։ Եթե հանձն ես առնում մի աշխատանք պետք է մինչև վերջ հետևողական կատարես, այլապես ոչինչ չի ստացվի։ Դժվարություններն ու խոչընդոտները միայն ուժեղ մարդկանց է բնորոշ հաղթահարել։ 
Այս պահին մեզ հարկավոր է միավորել Արցախի և հայրենիքից դուրս գտնվող հայորդիներին, որոնց օգնությամբ կարող ենք իրագործել վաղեմի հայի երազանքը։ Պետք է հիշեցնել , որ երբ մի խումբ հայեր բռնում են ուս ուսից , զարկում են թմբուկ , նվագում ծիրանափող, ոտքով խփում են անշունչ հողերին ու դառնում մի բուռ , դառնում են հզոր։ Այդ ժամանակ է, որ  թշնամին սառչում է վախից, սսկվում սարսափից ։ 
Մենք կանք, ես գիտեմ ու մենք կարող ենք , մեր երակներից մարտական արյուն է հոսում, ժառանգություն է սրբերի երկրից,  դա մեր պապերի թողած նվերն է։ 
Եկեք նաև խոսենք հայ լեզվով անբիծ, Սրբատառերի' Մեսրոպյան գրի կայացած կարգից, ոսկեզօծ թելով, մեռոնաջրի զոտված օրհնանքով, աստծու աղոթքով և Աստծո կամոք գրված տառերից, որ չի կրկնվում ու չի էլ լինի ։ Այսօր Սրբատներում հայ լեզվի կանչով աղոթող չկա, "Հայր Մեր" ը երգող որդիներ չկան, օտարի համար շատ հեշտ է քանդել , պաշտպանող չկա ։ 
Ու ժամանակն է վեր կենանք կանգնենք, միավորվենք , մի մեծ ուժ դառնանք։ Մեզ հարկավոր չէ պատերազմ, զոհեր, սրբերի շարքում հերոսներ անթիվ , կամ էլ ողբալով օտարին խնդրենք։  Մենք հարուստ ենք մեր հայրենիքով , մեր գյուտերով , մեր մշակույթով, մեր արարող հայ ժողովրդով։

Комментариев нет:

Отправить комментарий