hetaxuyzlratvakan

понедельник, 27 апреля 2020 г.

Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության աղմկահարույց նոր բացահայտումների շարքից,Վարչապետի համար

Ազգային  Վերահսկողական Դուխով  Մարտիկներ  նախաձեռնության  
Նոր  աղմկահարույց  բացահայտումների  շարքից

Հարգելի  Վարչապետ`Նիկոլ  Փաշինյան Ձեր  ուշադրությանն եմ  ներկայացնում
Մի  երևույթի,որը  արատավորում է  բուժ  անձնակազմի  անունը  և  Ձեր։
--------------------------------------------------------------------------
Հրավիրում եմ Առողջապահության նախարարության, Սոցապ նախարարության, իրավապահների ու լրագրողների ուշադրությունը։ 

Երևանի 《Երկրորդ բուժմիավորման》 անձնակազմը ահազանգում է, որ կազմակերպության տնօրեն Տիգրան Խաչատրյանի ուղղորդմամբ պոլիկլինիկայի բուժքույրերի մարտ ամսվա աշխատավարձը պահվել է 30%-ով, իսկ բժիշկների աշխատավարձը դեռ չի վճարվել և պարզ չէ թե որքան ու երբ կվճարվի։

Պոլիկլինիկայի բուժանձնակազմը ենթադրում է, որ կորոնավիրուսային իրավիճակի հետևանքով նվազել է հիվանդանոցի վճարովի ընդունելությունների քանակը, և տնօրենը որոշել է պոլիկլինիկայի բյուջետային միջոցները ուղղել ընդհանուր միավորման ծախսերին։

Բժիշկներն ու բուժքույրերը չեն զգուշացվել, համաձայնություն չեն տվել, բուժքույրերի բողոքը տնօրենին մնացել է անտեսված, այս պահին բուժքույրերը դիմել են Առողջապահության նախարարություն։ 

Բուժանձնակազմին օրերս 《հասցրել》 են,  որ այդպես են անելու և վերջ։ 

Ընդհանուր, լարված վիճակ է, նամանանավանդ համաճարակի համատեքստում, երբ բուժանձնակազմը աշխատանքի է հաճախում վարակի ռիսկի տակ ու բացառապես սեփական միջոցների հաշվին պաշտպանիչ միջոցներ (դիմակներ) գնելով, տրանսպորտի բացակայության պայմաններում՝ տաքսիներով՝ սեփական գրպանից։

Տիգրան Խաչատրյանը` ինքը հանդիսանում է Գեներալ Սեյրանի' հովանավորյալը ու բուժանձնակազմի հավաստմամբ երկար տարիներ տարբեր մեխանիզմներով կթել է ձեռնարկությունը ու հասցրել դեգրադացիայի ու անտերության վիճակի։

Կոչ ենք  անում չանտեսել անարդարության բախվող մարդկանց հերթական խմբին, որովհետև քանի դեռ սերժի ու ռոբի հովանավորյալները շարունակում են իրենց՝ ինչպես հիմա ընդունված է ասել, հակապետական գործունեությունը, էս երկիրը երկիր չի դառնա։Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ նախաձեռնություն։ 27.04.2020

Комментариев нет:

Отправить комментарий