Բաց նամակ Արցախահայությանը
Բարև'
ՀՀ անձնագիր ունեցող, հայալեզու, իմ զինվորի արյամբ պաշտպանվող, ցորենի հասկերը զինվորի կյանքից ավելի կարևոր համարող, մուրացկան, Հայաստանը և Արցախը իրարից տարանջատող, այսուհետ Ո'Չ հպարտ Արցախցի։
_Ինչպե°ս ես , իսկ եթե ուզում ես ինձանից հարցնել կասեմ վատ, շատ ու շատ վատ .
Դու վաճառեցիր քե'զ , քո մանուկին և սև հողերի ու քարերի մեջ մշակ անող , հրի ու սրի դեմ կռիվ տվող, քո ծնողին , պապերին, էլ ինչպե°ս լինեմ .
Ես ամաչում եմ, որ իմ պապերը Արցախում ապրել ու պայքարել են , կռիվ են տվել քո համար , քո այսօրվա համար ։
Ի դեպ, այսօր չարաբաստիկ ապրիլի երկուսն է , օր , որ կյանքի ու մահվան գնով հարյուր և յոթ հայորդիները քեզ փրկեցին ։ Դու լսու°մ ես այն մոր ողբը , կնոջ աղաղակը կամ որբ մանուկի կարոտած կանչը , որ չի հանդարտվում գժվել կարելի է։ Գժվե°լ , խենթանալ կրկին , ու°մ համար արվեց, թուրքի°, թէ° ռուսի , թէ այն ոհմակի , որ Թումանյանի աղվեսի նման սուտ կացին ունի "էս սարն իմն է, էս ծառը իմն է "...
Ոչինչ քոնը չէ' հայրենիքը ամենքին է հավասար, կա մի սրբավայր ու մեկ Հայաստան , կա մեկ հայ լեզու ու մեկ սրբատառ , էլ ինչ եք ուզում բավական չէ ձեզ ։ Խեղճ մեր պապերի թողած կտակը ճիշտ չենք տեր դառնում ։ Հոգնել եմ ճղճիմ իրեն վեհ դարսած , առաջնորդների սուտ խոստումներից ։Հարգանքներով`Աննա Մելկում։02.04.2020
Комментариев нет:
Отправить комментарий