hetaxuyzlratvakan

четверг, 9 апреля 2020 г.

Արա Հովհաննիսյանի Բաց Նամակը Վարչապետ`Նիկոլ Փաշինյանին

Բաց  նամակ  ՀՀ  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանին

1)Եթե  երկիրը սխալ  ղեկավարեք,բոլոր  խելացի մարդիք  կհեռանան։

2)Կյանքը   մենակ  ուտելիքը,խմիչքը,կինոն ու  թատրոնը  չէ։Մարդու  ուղեղը  պետքա աշխատի,ստեղծագործի։Այն չպետք է  կախված  լինի  գաջեթներից ,որոնք  միայն զվարճացնում էն։

3)Չպետք է  նախկինների   հաստատած  օրենքները   պահպանել,այն  հիմնահատակ  պետք է  ճանաչել  անվավեր։

4)Եթե  ցանկանում եք  վերացնել կոռուպցիան,ապա  պետք է  կարողանաք  բանտ  ուղղարկել  Ձեր մտերիմներին,ընկերներին  և  տան  անդամներին...Փոխաբերական իմաստով։

5)Չպետք է  հավատալ  առաջին  հայացքից  բարի  ժպիտներին.....       Ես  դա  սխալ եմ  համարում։        Պետք  չէ  զմայլվել  ու  պաշտոններ  տալ  ֆիզիկական  բնութագրերով,քանի  որ  ամիսներ  հետո  կզխճաք,քանի  որ  հենց  իրենք  Ձեզ  թիկունքից  կհարվածեն։

6) Սիրալիրությունից  մենք  ոչինչ  չենք  կորցնում։Կարիլի է սիրալիր լինել,<<Ոչ>>ասել,սակայն  դա  պետք է  հիմնավորել։Ոչ-ը   Այո-ի  մի փոխեք։Բարի  մի  եղեք։Եթե  <<Ոչ-ի>>համար  կան  բավական  հիմնավորումներ,ապա  Ոչ-ը  Այո-ի  մի փոխեք, և  դա պետք է  անեք  սիրալիր։

7)Քարուքանդ եղած  երկիրը,թալանված  Հայաստանի  ղեկավարը`Վարչապետը պետք է  երկաթից  ամուր  լինի,իսկ եթե ո 'չ ապա  պետք է  հրաժարվի  իր  պաշտոնից։Սա  Ձեր  համար  թղթախաղ  չէ ,Սա  Ձեր  և  իմ  կյանքն  է։Եվ քանի  որ  ստանձնել էք  այդ  պաշտոնը  և  ժողովրդին  խոստացել էք  որ  թալանը  հետ  կբերեք ,քանդածը  կվերականգնեք,  ուրեմն  պարտավոր էք  անել,և  ժողովրդին  հուսախաբ  չանեք,և  Ձեր  կառուցելուց  հետո  Ձեր  թիմից  ոչ մեկ  չփորձի  քանդել ։

8)Ոչ  մեկիս  հետաքրքիր  չէ  կփոխեք  Ձեր  հագի  կոստյումը  կամ  հագուստը  վերջի  նորաձևությանը  համահունչ  թե  ոչ։Իհարկե  ես  չեմ  գովաբանում   ու  արդարացնում  փնթի  մարդկանց ,ճղած   հագուստներով։Բայց  և   իմ  ընկերներին  ես չեմ  ճանաչում կամ գնահատում  ARMANII 5000  դոլարանոց  կոստյումով։ Ձեր  շրջապատին  չպետք  է  թույլ  տաք  որ  գոհանան  մենակ  իրանց  բարձր  աշխատավարձերով  ու  պարգևավճարներով, այլ  պետք է  հետևողական  լինեք  և  ստիպեք  որ  բնակչությունը  բոլորիտ աշխատանքից  գոհ  լինի և  ամենակարևորը  հայ  ժողովրդին  հուսախաբ  չանեք և  թույլ  չտաք  որև  է  մի  ենթակա  դա  անի։

9) Բարձր պաշտոնի  մի  նշանակեք  և  լիազորություններ  մի  տվեք   բոլոր  նրանց  ,ովքեր  անմիջական կապեն  ունեցել  նախկին  կոռումպացվածների  հետ ,կամ եղել էն  իրենց  ենթակաները։ 

10) Միշտ  հաշվի  նստեք  այն մարդկանց  հետ,որոնց  միջոցով  ստանձնեցիք  վարչապետի  պաշտոնը,այլ  ոչ  թե  այն  <<Խելացի  Պաշտոնյաների  >>որոնք  փողի  համը  տենալով   Ձեզ  ստում են,իսկ  քո  հային այլևս  բարձրից են նայում ու  շան տեղ  չեն  դնում.....Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանին

Комментариев нет:

Отправить комментарий