Ապրիլի 14-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 27-ամյա Գրիգոր Հ.-ն, որը մարտի 15-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գրիգոր Հ.-ն ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Комментариев нет:
Отправить комментарий