hetaxuyzlratvakan

пятница, 24 апреля 2020 г.

Տարոն Չախոյանը գրել է..

Գիտեք,  էս երկիրը սիրելու երկիր է...

Հա, մեր շարքերում կան անհայրենիքներ, կան մի փոր հացով  սեփական եսը ծախողներ, կան փողի դիմաց իրենց մորը ուրացողներ...

Բայց  փառք Աստծո, էս երկրում  միայն իրենք չեն...

Կան բազմաթիվ լավ ու բարի մարդիկ, կան արժանապատիվ մարդիկ, կան երկրի, ազգի, պետության համար սրտացավ մարդիկ, կան հայրենիք սիրող մարդիկ, ովքեր անգամ ինքնազոհության են պատրաստ  հանուն էդ հայրենիքի ...

Այ սա  է հայի իրական տեսակը, այ սա է  հայի էն տեսակը, որին հավատում, սիրում ու հարգում ենք...

Գիտեք, երբեմն ափսոսում եմ, ափսոսում եմ, որ ֆիզիկապես չեմ կարողանում ժամանակ գտնել լավ մարդկաանց հետ շփման համար...  իսկ  էդ տեսակ մարդիկ փառք Աստծո  շատ  են,  իսկ նրանց հետ՝  միշտ էլ հաճելի է:

Հա, ինչպես դասականն  էր ասում,  մեր երկրում կան նաև «շնաբարո դուսպրծուկներ», կան սեփական եսը ծախողներ, 5000-ի դիմաց իրենց երեխաի ապագան վաճառողներ, մի փոր հացի համար սրբություն ուրացողներ․․․

Բայց մի բան հաստատ է, էս երկիրն իրենցը չէ, էս երկիրը մերն է, մերն ու մեր երեխաներինը, ովքեր ապրելու են ու արարելու են էս երկրում...

Եվ կեցցե այն Հայաստանը, որ միասին ենք  կերտելու...Տարոն Չախոյան

Комментариев нет:

Отправить комментарий