hetaxuyzlratvakan

понедельник, 20 апреля 2020 г.

Նոր բացահայտում Արմավիրի ՔԿՀ -ում

‼️2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի առթիվ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրեական գործ, որը քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Комментариев нет:

Отправить комментарий