hetaxuyzlratvakan

воскресенье, 26 апреля 2020 г.

Արտակ Գալստյանը գրել է...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒ՞ՆԻ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԳԻՏԵԼԻՔ ՉՈՒ՞ՆԻ, ԹԵ՞ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Վարչապետը և Պարետը բազմիցս անրադարձել են, որ իրավապահները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի կանխեն  կորոնովիրուսի հետ կապված ցանկացած ապատեղեկատվություն և խուճապ առաջացնող գործողությունները:
Հանրահայտ փաստ է նաև, որ նախկին օկուպացիոն ռեժիմը կորոնովիրուսը օգտագործում է ժողովրդական իշխանությունը վարկաբեկելու համար, իսկ դեռևս կառավարման համակարգում մնացած իրենց թափթփուկները իրենց գործողությամբ կամ անգործությամբ ամեն կերպ օժանդակում են այդ գործողություններին:
Երկու օր է համացանցում մի նյութ է պտտվում, որտեղ «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը  նշում է, որ իրեն հասցեագրված նամակներից մեկում   ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:
Սույն տեղեկատվությունը իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի հանցակազմ, քանի որ աղավաղում է մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկությունը:
Ռոբասերժական վիժվածքը նման նամակներ գրելու միջոցով  տեղեկություններ տարածելով ՝ փորձում է խեղաթյուրել  հասարակության համար կորոնավիրուսի իրական վտանգը, ապատեղեկատվության միջոցով թուլացնել ժողովրդի զգոնությունը, ստեղծել պատրանք այն մասին, որ իրականում համաճարակ չկա, ակնկալիք ունենալով որ ժողովուրդը կխախտի արտակարգ իրադրության սահմանափակումները, որն էլ կհանգեցնի համաճարակի տարածմանը:
Ուշագրավ է, որ այդ տեղեկատվությանը դեռևս չի արձագանքել ոչ մի պաշտոնյա, ավելին մինչև օրս առերևույթ հանցագործության փաստին չի անրադարձել գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի սիրելի Արթուր Դավթյանը, որը ի դեպ քրեական գործեր է հարուցում հեղափոխության ակտիվիստների նկատմամբ ամեն պատեհ և անպատեհ առիթներով, երբ վերջիններս փորձում են խոչնդոտել ռոբասերժական վիժվածքի հակահեղափոխական գործունեությանը:
Այս ամենը հիմք է տալիս հիմնավոր կասկած հայտնել այն մասին, որ դեռևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կամ մասնակից է այս խուճապի տարածմանը, կամ եկել է ժամանակը վերջինիս ուղարկել վերապատրաստման, որ գոնե կարողանա տարբերակի ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները:
Գտնում եմ, որ հեղափոխությունը պետք է օգտագործի նախկին ռեժիմի ժամանակ պաշտոնավարած,  պրոֆեսիոնալ կադրերի ներուժը, բայց այս մոտեցումը չպետք է վերաբերվի նախկին ռեժիմի մնացորդ, անգրագետ կադրերին, ովքեր ինչպես Վարչապետն է ասում,  բարձր պաշտոնների են հասել միմիայն Սերժի առաջ սողալու և նրա կոշիկները լպստելու միջոցով:

Комментариев нет:

Отправить комментарий