Երեկ ժամը 13:30-ի սահմաններում ինձ մոտեցավ մի տղա, ներկայացավ ռուս, ասաց, որ իր քարտը ռուսական է, որը Հայաստանի բանկոմատները չեն սպասարկում, իսկ իրեն շատ շտապ փող է պետք և խնդրեց, որ օգնեմ իրեն գումար կանխիկացնի՝ հավելվածի միջոցով 2 հազար ռուբլի գումար փոխանցի իմ հաշվեհամարին, ես այդ գումարը հանեմ տամ իրեն: Ես իրեն իմ քարտի վրայի 16 նիշանոց թիվն ասացի ու նա իմ ներկայությամբ հավելվածի միջոցով գումարը փոխանցեց: Քանի որ իմ քարտի հետ խնդիր կար, ես նրան ասացի, որ չեմ կարող ստուգել՝ գումարը ստացել եմ՝ թե ոչ, ինքն էլ ասաց, որ իմ աչքի առաջ է գումարը փոխանցել ու ես էլ հավատացի, որովհետև իմ մտքով չէր կարող անցնել, որ իր հավելվածը կեղծ է ու ինքը դա ռեալ չի արել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Սարգսյանը, ով խարդախության զոհ է դարձել:
Հայկի խոսքով, քանի որ ինքն ունի այլ բանկային քարտ էլ, 2 հազար ռուբլու չափ՝ 12 հազար դրամ գումար է կանխիկացրել ու տվել նրան:
«Ինձ մի աղջիկ կանգնեցրեց մի քիչ հեռու, ու հարցրեց, թե ինչ էր ուզում այդ տղան ինձանից, ես նկարագրեցի իրավիճակը, նա ասաց, որ 3 օր առաջ էլ իրեն ու իր մայրիկին է մոտեցել, բայց իրենք գումար չեն տվել: Այդ աղջիկը նաև կողքից լուսանկարել էր այդ տղային»,- ասաց նա:
Հայկը նշեց, որ միջադեպից անմիջապես հետո բանկ է դիմել. «Քարտս բլոկավորեցի ու վերաթողարկման դիմում գրեցի: Բանկի աշխատողներից մեկը ևս լուսանկարը տեսնելուց ասաց, որ նույն պատրվակով երկու օր առաջ իրեն էլ է նույն տղան մոտեցել: Ես գնացել եմ ոստիկանության բաժին, դիմում եմ գրել:
Երեկ այս պատմության մասին ֆեյսբուքում եմ գրել ու արդեն 5 մարդ արձագանքել է ու նշել, որ նույն եղանակով իրենց էլ են խաբել»:
Նկարագրելով իրեն մոտեցած երիտասարդին, Հայկը նշեց, որ մոտ 35 տարեկան է, նիհար, շեկ մազերով. «Ռուսերեն խոսում է ակցենտով, իսկ որոշ բառեր էլ սխալ է ասում, ես իրեն հարցրեցի, որ եթե դու ռուս ես, ինչո՞ւ ռուսերեն իդեալական չես խոսում, նա ասաց, որ 11 տարի ապրել է Հոլանդիայում ու դրա համար է, որ մեկ-մեկ սխալներ է անում, ու նաև խոսե
լու ընթացքում այդ տղան համասեռամոլներին բնորոշ շարժումներ էր անում, ըստ երևույթին, նա այդպես էր անում, որ ես հավատամ, որ Հոլանդիայում է ապրել ու ակցենտը հենց այդ հանգամանքով է պայմանավորված»:Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ 09.02.20թ ժամը 17.10 ոստիկանության կենտրոնականի բաժնում նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել: Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նյութեր են նախապատրաստվում
Комментариев нет:
Отправить комментарий