hetaxuyzlratvakan

пятница, 10 апреля 2020 г.

Հրաժարականի դիմում կներկայացնի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում կներկայացնի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարը


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանն այսօր հրաժարականի դիմում կներկայացնի: Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարը հաստատեց տեղեկությունը եւ հայտնեց, որ ուղիղ եթերով կխոսի իր հրաժարականի մասին: Խնդրեց հետեւել եթերին:

Խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարական ներկայացնելու հետ կապված հայտարարություն է տարածել նաեւ Գյուլագարակ խոշորացված համայնքի ֆեյսբուքյան էջը:

Գյուլագարակ խոշորացված համայնքը ներառում է Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո եւ Վարդաբլուր բնակավայրերը:

Մհեր Գեւորգյանը Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թ.-ի նոյեմբերի 5-ին: 1999 թ.-ից մինչ 2017 թ.-ը Գեւորգյանը Կուրթանի գյուղապետն էր:

Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու այսօրվա  նիստի հարցերից մեկով էլ ավագանու անդամներին առաջարկվում է դադարեցնել համայնքի ավագանու 4 անդամի լիազորությունը:

Աշխատակազմի քարտուղար Թամարա Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ավագանու 4 անդամ չի մասնակցել ավագանու նիստերի կեսից ավելիին: Մարզպետարանից գրություն են ստացել, ըստ որի՝ առաջարկվել է դադարեցնել նրանց լիազորությունները, իրենք էլ սահմանված կարգով ընթացք են տվե

Комментариев нет:

Отправить комментарий