ԻՄ ԿՅԱՆՔԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՆԱՄԱԿ ԵՐԿՐԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հեղինակ' Թերեզա Ասատրյան- Սարգսյան
ԱՅՈ-Ն ՈՒՇԱՆՈՒՄ Է, ԵՍ ՉԵՄ ՎՍՏԱՀՈՒՄ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
ԴԻՄՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՒ
ՀՀ նախագահ' Ա. Սարգսյանին ՀՀ վարչապետ' Ն. Փաշինյանին
ՀՀ Գլխավոր Դատախազին ՀՀ Վերահսկողության վարչության պետին ՀՀ Ազգային Անվտանգության տնօրենին ՀՀ Քննչականի կոմիտեի նախագահին
Անտարբեր մի' եղեք, մի անտեսեք իմ խնդրանքն ու արդարացի պահանջը. Ես գտնվում եմ հետախուզման մեջ նախկին գլ. դատախազ, այնուհետև ՀՀ քնչական կոմիտեի նախկին նախագահ աղվան հովսեփյանի թշնամանքի պատճառով։ Նրա կողմից անձնական վերաբերմունքը վեր է ածվում քաղաքական հետապնդումների, որի արդյունքում շուրջ 18 տարի ենթարկվել եմ հալածանքների և քաղաքական հետապնդումների և այժմ գոյություն ունի ուժի մեջ մտած դատական ակտ, այն է կաշառքի դրդչության և խարդախության հոդվածներով, այն դեպքում, երբ քրգործի նյութերում տուժողն ու վկան ցուցմունք են տվել, որ չեն ճանաչում ինձ և գումար չեն տվել ինձ, այլ այդ գումարը տվել են ոմն Աշոտ Գրիգորյանի, ով հանդիսանում է հոկտեմբեր 27֊ի գործով էդիկ գրիգորյանի եղբայրը։ Առանցքային վկա Աշոտ Գրիգորյանը չի հարցաքննվել, իսկ Երևան քաղաքի Քանաքեռ Զեյթուն քննչական կոմիտեի քննիչ < Քասախ գյուղից, ապարանցի > հայրապետ հայրապետյանը որևէ միջոց չի ձեռնարկել հայտնաբերելու Աշոտ Գրիգորյանին և հայտնի չէ նա գոյություն ունի թե՞ ոչ։ Ինչպես կարող էի դրդել մեկին և նրանից ստանալ կաշառք, երբ չեմ ճանաչել այդ մարդուն և չեմ ունեցել պաշտոն։ Ինչպես նախաքննությամբ այնպես էլ դատավճռով չի նշվել իմ կատարած ակտիվ կամ պասիվ գործողությունների մասին, ուստի ինչպե՞ս կարող էի չարաշահել անծանոթ մարդկանց վստահությունը։ 2002 թ֊ից ի վեր իմ նկատմսմբ բազմաթիվ քրգործեր են հարուցվել, որն էլ ավարտվել է վեց ամսով ԱԱԾ նկուղում պահելով, տուգանքով, արդարացման վճռով, ստորագրոյթյամբ քաղաքից չբացակայելով կամ հանցակազմի բացակայոյթյամբ։ Նշեմ միայն վերջին երեք տարվա քրգործերից ։ 2016 թ֊ի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ գտնվում էի սահմանագծում ինձ սույն մոգոնցած քրգործով հրավիրեցին հարցաքննության։ Այս գործը դեռ գտնվում էր դատարանում , երբ 2018֊ին Արմավիրի քննչական կոմիտեի կողմից ևս մեկ քրգործ հարուցվեց ոչ ավել, ոչ պակաս բռնաբարության գործով և այդ գործով խուզարկություն կատարեցին իմ տանը։ Անհասկանալի էր թե քննիչներն ի՞նչ էին փնտրում իմ տանը, բռնաբարության գործիքը թ՞ե աղվան հովսեփյանի գլուխը, ով այդ ժամանակ ոչ բարով քննչական կոմիտեի նախագահն էր։ Շուրջ մեկ տարի ու կես այդ < գերծի > քննությունն էր ընթանում և ես արդեն իսկ 2016թ կաշառքի դրդչություն գործով գտնվում էի հարկադիր պարապուրդի մեջ և բայց և պարտավոր էի քննիչի յուրաքանչյուր հրավերքին ներկայանալ հարցաքննության հակառակ դեպքում , ինչպես քննիչ Սևակն ու Տիգրանյանն էին ահաբեկում ինձ ասելով <կալանավորման որոշում կկայացնեմ և երբ ուզեմ կքննեմ ձեզ, այդ ժամանակ ֆինանսական դժվարություն չեք ունենա Երևանից Արմավիր հասնելու համար> ։ Այս խայտառակ գործը կարճվեց հանցակազմի բացակայությամբ, իսկ 2016 թ մոգոնված քրգործը 2020թ հունվարի 14֊ին արդեն ուժի մեջ մտած դատավճռով ինձ դատապարտել են 5 տարի 3ամիս ազատազրկում։ Նշանակված պատժի <պոչ> երեք ամիսն ավելացված է չարամիտ դիտավորությամբ, որպեսզի հնարավոր չդառնա 70 կիրառելու, 1/2 կամ համաներում։ Ուրիշների քրգործերով արդարության հասնելու համար պայքարող լրագրողս հայտնվել եմ ծանր իրավիճակում։ Նախկին իշխանություններն ուզում են բանտել ինձ և այնտեղ էլ ոչնչացնեն ինձ իմ ունեցած ինֆորմացիայի համար։ Մեր դատավորներն այսօր էլ շարունակում են սպասարկել նախկին ՏԵՐԵՐԻՆ' մինչև վերջ հասցնելով նրանց սկսած ու կիսատ մնացած գործերը։
Комментариев нет:
Отправить комментарий