hetaxuyzlratvakan

пятница, 3 апреля 2020 г.

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ` Արթուր Դավթյանին

Բաց  նամակ  ՀՀ գլխավոր Դատախազ`Արթուր Դավթյանին
ՀՀ  և  Աշխարհասփյուռ  հայության կողմից։

Բարև Ձեզ, պարոն դատախազ։Ճիշտն ասած  շատ վիրավորված ենք ու  վրդովված  Ձեր  դիրքորոշումների  վրա։ Բացատրեք  հրապարակավ  ,թե ինչպես է  ստացվում,որ  ՌԴ -ն  Մարտի  1- ի գործով ,կարևոր  վկաներին ու  հանցագործներին  չի  հանձնում  Հայաստանին,իսկ դուք'  հայի  պատիվը,արժանապատվությունը  պաշտպանող`  ադրբեջանցուն  սպանած  Միսակ  Լազարյանին պատրաստվոյմ էք  հանձնեք  ՌԴ -ին լավ  իմանալով ,որ  ՌԴ ում  ադրբեջանցիները  ազատ  տեղաշարժվում են։ Փաստորեն  ինչ  է  դուրս  գալիս...... Դուք `  էդպես  հանգիստ  խղճով  հայի  պատիվը  պահող,ադրբեջանցուն  սպանող  հային  պատրաստ էք  հանձնել  մեր  դարավոր  Սպիտակ Թշնամու՞ն։  Կներեք  ,բայց  դա  արդեն  չափից դուրս է,և  մենք  թույլ չենք  տա։ Եթե  հանձնեք,ապա  միայն մեր  դիակի վրայով։ Կներեք  բայց սա արդեն Ձեր կողմից որերորդ  դավաճանությունն է  Ձեր  հայ  ժողովրդի  հանդեպ։Այո դա դավաճանություն է  սեփական ժողովրդի հանդեպ,հայրենիքի  հանդեպ։ Ի՞նչ է գուցե  նաև  ՌԴ- ին հանձնեք  այն տղաներին,որոնք  մարտի դաշտում  նույնպես  սպանել կամ մորթել են  ադրբեջանցիներին։  Ո'չ  դուք  ,եթե  մի փոքր  արժանապատվություն  ունեք,ապա  եռօրյա  ժամկետում  ինքնակամ  հրաժարական  տվեք,եթե  ոչ  ,հիշեք 2018 թ-ը ապրիլ-մայիս  ամիսները,թե  ինչպես  մերժվեց Հայ ազգի կործանիչ  Սերժիկ Սարգսյանը։Ունեք  չորս տարբերակ`
1) Միսակ  Լազարյանին  հանձնում էք  մեր  դիակի  վրայով,
2)   Բերում  եք  հայաստան` Գևորգ  Կոստանյանին,Միրհան Պողոսյանին  և  մնացած  մեղավորներին
3) Ինքնակամ  եռօրյա  ժամկետում տալիս  եք  հրաժարական
4)  Մերժվում  եք'

Ինչպես ժողովրդին հիասթափացրած,դավաճանած  Արթուր  Վանեթյանից  ենք  հիասթափվել  ու  սխալ  կարծիք  ունեցել ,այնպես էլ  Ձեր  անձի  մասին ենք  սխալ  կարծիք  ունեցել և  հիմա  խորապես  հիասթափված ենք  և  չենք  վստահում  Ձեզ։Բաց Նամակ ՀՀ գլխավոր դատախազ`Արթուր Դավթյանին

Комментариев нет:

Отправить комментарий