hetaxuyzlratvakan

пятница, 3 апреля 2020 г.

Արտակ Գալստյանը գրել է.... կխնդրեմ ժողովրդիս բնորոշել այս մարդուն։

ԿԽՆԴՐԵԻ ԺՈՂՈՎՐԴԻՍ ԲՆՈՐՈՇԵԼ  ԱՅՍ <<ՄԱՐԴՈՒՆ>>

Բոլորս քաջատեղյակ ենք, որ Ռուսաստանը հրաժարվեց արտահանձնել Հայաստանին մարտի մեկի գործով առավել ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանին, Միքայել Հարությունյանին, ինչպես նաև Գևորգ Կոստանյանին, Միհրան Պողոսյանին և այլ ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձանց:
Միևնույն ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշում  կայացրել ՌԴ-ին արտահանձնել  Հայ ժողովրդի արժանապատվությունը պաշտպանելու համար ադրբեջանցու սպանած Միսակ Լազարյանին:
https://www.yerkir.am/news/view/196363.html?fbclid=IwAR0-JwgVY3jwjQkg0FTMyZTHvhd0yP1otIeiTmahHI5eXsbyza-qpOTWEq4
Ուշագրավ է, որ գլխավոր դատախազի  այս որոշուման մասին արտահոսքը տեղի է ունեցել   ապրիլի 2-ին,  արիլյան քառօրյայի տարելիցին:
Ցանկանում եմ հիշեցնել գլխավոր դատախազին, որ 2016թ-ին ադրբեջանցիների կողմից ըստ տարբեր աղբյուրների հայերի կողմից սպանվել են մոտ 2000 ադրբեջանցի:
Կարծում եմ, դժվար չէ պարզել  քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիներին սպանած հայ զինվորների տվյալները, կամ այդ սպանությունները կատարելուն նրանց օժանդակած մեր զինվորների ծառայակիցներին, հրամանատարներին  ու  բոլորին ձերբակալել և արտահանձնել դիցուք ադրբեջանին:
Գտնում եմ, որ այս գործողությունը կլինի աննախադեպ, անկրկնելի և մինչ այդ աշխարհում տեղի չունեցած:
Վստահ եմ, որ ապրիլյան քառօրյայի մեր զինվորների ձերբակալման և ադրբեջանին արտահանձման մասին դատախազության տեղեկատվությունը կհավաքի մինիմում 8 միլիոն լայք միայն ադրբեջանից:
Հիշեցնեմ նաև գլխավոր դատախազին, որ հային քնած ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովին շնորհվեց ադրբեջանի հերոսի կոչում և նա ազատվեց ցմահ ազատազրկումից, գիտես ի՞նչու, որովհետև Ալիևը լայքերի վրա թքած ունի և քանի որ հերոս էլ չուներ, գիշերային մարդասպանին հերոս սարքեց:
Այսքանից հետո կխնդրեի ժողովրդին,  բնութագրել ՀՀ Գլխավոր Դատախազ  Արթուր Դավթյանին:
Հ.Գ
Իմ կողմից:
Ով թուրքին սպանած հային կհամարի հանցագործ, նա անբարոյականի զավակ է:
Եթե Աստված չանի, կրկին պատերազմ սկսի, ապա Արթուր Դավթյան ես քեզ խոստանում եմ, դու ինձ հետ գալու ես առաջնագիծ, և այս անգամ քո գիտական կոչումը քեզ զինապարտությունից չի ազատի:
Իսկ առայժմ կարդա մեկնաբանությունները, դա հասարակության, հայ ժողովրդի կարծիքն է քո մասին:

Արտակ Գալստյան

Комментариев нет:

Отправить комментарий